Կառավարությունը պատրաստ է “բացառիկ հնարավորություններ” ստեղծել ներդրումների համար
09.02.2009 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երևան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել տեղական արտադրության զարգացմանը` “բացառիկ հնարավորություններ” ստեղծելով ներդրումներ անելու համար:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, վարչապետն այդ մասին ասել է խոշոր ներկրողների եւ առաքիչների հետ փետրվարի 7-ին կայացած հանդիպման ընթացքում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկրողները կարող են իրենց հնարավորութունները, փորձը, գիտելիքները եւ արտերկրի շուկաների հետ կապերն օգտագործել տեղական արտադրության խթանման նպատակով` ներկրողից դառնալով տեղական արտադրող եւ արտահանող:
Համաշխարհային ֆինասական ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել տեղական արտադրության զարգացմանը, ընդգծել է վարչապետը:
“Համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը ստեղծել է նոր իրավիճակ նաեւ կառավարությունում: Մենք պետք է ձեռնարկենք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց բովանդակությունը հետեւյալն է` իրականացնել այնպիսի ներդրումներ, ընդունել այնպիսի որոշումներ, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, խթանել վերամշակման ոլորտի զարգացումը”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում ներկրող գործարարները եւս առաջիկայում կներկայացնեն իրենց բիզնես ծրագրերը, որոնց իրականացմանը պետությունը պատրաստ է աջակցել:
Վերջին լուրեր
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: