Սկզբում՝ հաց եւ լավաշ, փոքր արտադրություն, սահմանափակ հնարավորություններ, բայց զարգանալու մեծ ցանկություն։ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը մոտ 5 տարի անց կանգնեց ընտրության առաջ՝ կամ պահպանել նույն ծավալը, կամ փոխել ուղղությունը։ Որոշումը նորություն բերելն էր․ այդպես ստեղծվեց Hagartsin Dessert Bakery-ն։Hagartsin Dessert Bakery-ի հիմնադիր տնօրեն Ալինա Խաչատրյանը պատմում է, որ սկզբնական փուլում հեշտ չի եղել։«Սկզբում արտադրում էինք խմորեղեններ, հետո քիչ-քիչ անցանք տորթերի։ Ամենաբարդը տորթերի ձեւավորումն էր։ Չէր ստացվում, բայց անքուն գիշերների ու ծանր աշխատանքի շնորհիվ ստացվեց»,- ասում է նա։Այսօր արտադրամասում պատրաստվում է մոտ 40 տեսակի խմորեղեն եւ 10 տեսակի տորթ՝ ծննդյան, կնունքի եւ հարսանեկան պատվերներով։ Պատվերների առաքումն իրականացվում է ոչ միայն Դիլիջանում, այլեւ հարակից բնակավայրերում։Սակայն բիզնեսի աճը միայն արտադրանքի բազմազանությամբ չի պայմանավորվում։ Կարեւոր է նաեւ ֆինանսական կայուն հենարանը։«Կոնվերսը մեր լավագույն գործընկերներից է համարվում։ Կոնվերսը մեզ օգնեց հիմնել այս արտադրամաս-խանութը»,- նշում է Ալինա Խաչատրյանը։Բիզնեսի զարգացման հաջորդ քայլն արդեն պլանավորված է․ ընկերությունը մտադիր է խանութ-արտադրամասեր բացել նաեւ հարակից խոշոր բնակավայրերում։ Այստեղ նշում են՝ յուրաքանչյուր նոր քայլի հիմքում ոչ միայն գաղափարն ու աշխատասիրությունն են, այլ նաեւ ֆինանսական հստակ պլանավորումը։Երբ բիզնեսի կողքին կանգնած է վստահելի ֆինանսական գործընկեր, զարգացման ծրագրերը դառնում են ոչ թե ցանկություն, այլ իրականություն։Ֆինանսավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի` Կանայք բիզնեսում՝ Women In Business պրոդուկտի շրջանակում, որն աջակցում է կին ձեռնարկատերերին եւ երաշխավորում կայուն տոկոսադրույք առաջին երեք տարիներին` դարձնելով բիզնեսի զարգացման հաջորդ քայլերն ավելի կանխատեսելի ու վստահելի։Տեսանյութն՝ այստեղ։Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 364