Կանանց միամսյակը եւս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում եւ բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության եւ հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին։ Իդրամն ու IDBank-ը՝ The Women's Empowerment Principles-ի հետ համագործակցությամբ, առաջիկա հոդվածաշարում պատմելու են WEP's-ի կարեւոր սկզբունքների, դրանց որդեգրման եւ տարածման մասին։ Տեխնոլոգիական ոլորտում, որտեղ մարդկային կապիտալը ամենաթանկ ռեսուրսն է, ֆիզիկական եւ հոգեբանական անվտանգության մշակույթի ձեւավորումը դառնում է մրցակցային առավելություն։ Իդրամը եւ IDBank-ը, ներդնելով փոխադարձ հարգանքի այս մոդելը, փաստում են, որ անվտանգությունն ու հարգանքը նորարարության հիմնաքարերն են։Իդրամի եւ IDBank-ի մոտեցման հիմքում ընկած է համոզմունքը, որ աշխատակիցը պետք է իրեն պաշտպանված զգա ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեբանորեն։ Երբ թիմի անդամներն ազատ են կաշկանդվածությունից եւ անհանգստությունից, նրանց հիմնական էներգիան կենտրոնանում է նոր գաղափարների, աճի եւ զարգացման վրա։«Այստեղ խրախուսվում է արժանապատիվ աշխատանքը, փոխադարձ հարգանքը եւ անվտանգությունը բոլորի համար: Մենք նպատակ ունենք ձեւավորելու մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իրեն զգում է գնահատված եւ պաշտպանված։ Քանի որ տաղանդը զարգանում է այնտեղ, որտեղ կա վստահություն»,- նշում են IDBank-ում եւ Իդրամում։Իդրամի եւ IDBank-ի որդեգրած քաղաքականությունը համահունչ է համաշխարհային լավագույն միտումներին։ Միջազգային հետազոտությունները փաստում են, որ լարված կամ ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրն ուղղակիորեն հարվածում է բիզնեսի շահութաբերությանը։ Մասնավորապես՝• Հարվարդի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ այն կազմակերպություններում, որտեղ աշխատակիցներն իրենց հարգված եւ անվտանգ են զգում, նրանց հավատարմությունն աճում է 89%-ով, իսկ աշխատանքից բավարարվածությունը՝ 1.1 անգամ,• Gallup-ի տվյալներով՝ հոգեբանական անվտանգություն ապահովող ընկերություններում աշխատակիցների ներգրավվածությունը բարձրանում է 27%-ով, իսկ արտադրողականությունը՝ 12%-ով։Իդրամն ու IDBank-ը խստորեն հետեւում են անվտանգության ապահովմանը, եւ սա է պատճառը, որ աշխատակիցները մշտապես բերում են նոր գաղափարներ, նպաստում են դրանց իրականացմանը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրա սահմաններից։ Ու հենց ապահով միջավայրն է նպաստում առաջին հերթին աշխատակիցների անհատական, հետո արդեն բիզնեսի ընդհանուր զարգացմանը։ Սա ուղերձ է առ այն, որ արժանապատիվ աշխատանքը, հուզական եւ մասնագիտական անվտանգությունը ոչ թե շքեղություն են, այլ ժամանակակից ու հաջողակ բիզնեսի պարտադիր բաղադրիչ»,- ասվում է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 624