Ֆասթ Բանկը Հրանտ Մաթեւոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամադրել նույնանուն մշակութային կենտրոն-թանգարանի վերանորոգման համար։ Մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամն օրերս ամփոփել է հոբելյանական տարին։«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործակցությունները Մաթեւոսյանի պես մեծության ներկայությունն իրականության մեջ դարձնում են առավել կենդանի եւ զգալի․ «Մաթեւոսյանի հոբելյանը պիտի նշեինք եւ այդ առիթով դիմեցինք բազումներին, եւ բազումներից քչերն արձագանքեցին, եւ այդ սակավների մեջ, այդ քչերի մեջ իր առանձնահատուկ տեղը եւ էական ներդրումն ունեցավ Ֆասթ Բանկը»:Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի դահլիճը՝ դարձնելով այն առավել հարմար փոքր ներկայացումների եւ մշակութային միջոցառումների անցկացման համար։ Նորացված դահլիճում արդեն անցկացվում են գրողին նվիրված շնորհանդեսներ ու մշակութային հանդիպումներ։ «Արվեստն ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան», - ասել է Հրանտ Մաթեւոսյանը․ արվեստի այս գաղափարի շուրջ են միավորվում մշակութային նախաձեռնություններն ու սոցիալական պատասխանատվություն կրող կառույցները: Ֆասթ Բանկը շարունակում է իր հետեւողական աջակցությունը՝ նպաստելով արժեքների պահպանմանն ու ապագա սերունդների կրթությանը։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 582