Հուլիսի 1-ից մոբայլ բանկինգով հնարավոր է արգելափակել առցանց վարկերի եւ այլ փոխանցումների ձեւակերպումները

11.03.2026 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #օնլայն վարկ #զեղծարարություն
Հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով եւ կազմակերպության կայքով։ 

ԿԲ-ից հայտնել են, որ հնարավոր կլինի, օրինակ, մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձեւակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաեւ այլ առցանց գործառնություններ։ 

Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից եւ ինքնության ստուգումից հետո։

Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները եւ լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից: 

Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի եւ կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի եւ հնարավորությունների վերաբերյալ։

Կարգավորման մանրամասները՝ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում:

 Նշվում է, որ հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է՝ բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով:
Դիտում՝ 804

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW