Մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում Ինեկոբանկը հանդիսավոր միջոցառմամբ նշել է հիմնադրման 30-ամյակը՝ ամփոփելով երեք տասնամյակի ընթացքում իր նշանակալից ձեռքբերումները եւ հայտարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին կառավարության եւ պետական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարությունը, ոլորտային գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բանկի երկարամյա եւ հավատարիմ հաճախորդներ։ Երեկոն համախմբել էր բոլոր նրանց, ովքեր տարբեր փուլերում դարձել են բանկի աճի, կայացման եւ հաջողությունների ուղեկիցը։ Երեսուն տարվա ճանապարհը, որը մեկնարկել էր համարձակ գաղափարով, այսօր վերածվել է կայացած, տեխնոլոգիական եւ հաճախորդակենտրոն ֆինանսական հաստատության պատմության։ Իր ողջ գործունեության ընթացքում Ինեկոբանկը հետեւողականորեն զարգացել է ժամանակի մարտահրավերներին համընթաց՝ ձեւավորելով վստահելի գործընկերոջ համբավ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։ «Այս հոբելյանը մեզ համար միայն անցած 30 տարիների ամփոփումը չէ։ Սա նաեւ նոր փուլի մեկնարկ է։ Մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում տեխնոլոգիական վերափոխման ուղղությամբ։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից, տեխնոլոգիական եւ հաճախորդակենտրոն բանկ, որտեղ նորարարությունները ծառայում են մարդկանց եւ բիզնեսների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիան արժեք է ստեղծում այն ժամանակ, երբ այն հասանելի է, պարզ եւ իրական օգուտ է բերում մեր հաճախորդներին», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։Նա ընդգծել է, որ բանկը շուտով կներկայացնի մոբայլ բանկինգի թարմացված հավելվածը, որն ապահովելու է առավել արագ, հարմար եւ անվտանգ թվային փորձառություն։ «Երեսուն տարվա ընթացքում մենք ձեւավորել ենք չափելի եւ շոշափելի արդյունքներ, որոնք մեր փոխարեն խոսում են մեր աշխատանքի մասին։ Ավելի քան 3.5 տրլն դրամի վարկավորում, շուրջ 2 տրլն դրամի ֆինանսավորում բիզնեսներին, ավելի քան 2.5 տրլն դրամի վստահված խնայողություններ եւ 120 եռամսյակ անընդմեջ շահութաբեր գործունեություն։ Այս թվերը միայն ֆինանսական ցուցանիշներ չեն, դրանք հազարավոր ընտանիքների բնակարաններ են, ստեղծված աշխատատեղեր, զարգացած ընկերություններ եւ իրականացված ծրագրեր։ Մեր հաջորդ փուլում նպատակ ունենք պահպանել աճի նույն տեմպը, ավելացնել թվային գործարքների մասնաբաժինը եւ ընդլայնել միջազգային համագործակցությունները, որպեսզի շարունակենք ստեղծել իրական արժեք Հայաստանի տնտեսության համար», - ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Չիչյանը։Երեկոյի ընթացքում իրենց շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Ինեկոբանկի հիմնադիր Ավետիս Բալոյանը Հայաստանի բանկային ոլորտի զարգացման գործում մեծ ավանդի համար Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով։30 տարվա ընթացքում Ինեկոբանկը գրանցել է տպավորիչ արդյունքներ • Ավելի քան 3.5 տրլն ՀՀ դրամի տրամադրված վարկ • Շուրջ 2 տրլն ՀՀ դրամի ֆինանսավորում գործընկեր բիզնեսներին, որի արդյունքում ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր • Ավելի քան 2.5 տրլն ՀՀ դրամի բանկին վստահված խնայողություններ • Ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներգրավված վարկ միջազգային գործընկերներից • 50-ից ավելի համագործակցություն միջազգային կառույցների հետ • 120 եռամսյակ անընդմեջ շահութաբեր գործունեություն • Ավելի քան 10,000 ֆինանսավորված բնակարան • Շուրջ 1 մլն ծառայություններից օգտված հաճախորդ • Ավելի քան 600,000 գործող հաճախորդ • Գործարքների ավելի քան 95 տոկոսը իրականացվում է թվային ուղիներով • Ավելի քան 1000 աշխատակից «Այս ցուցանիշները վկայում են բանկի կայուն աճի, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի դերի մասին։ Ինեկոբանկն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես աջակցել է ամենատարբեր բարեգործական ծրագրերի, նպաստել կրթության եւ մշակույթի զարգացմանը մեր երկրում։ Վերջին տարիներին բանկի կարեւոր նախաձեռնություններից է «Ինեկոբանկը քո կողքին» կրթական ծրագիրը, որն արդեն իսկ ֆինանսավորել է հարյուրավոր ուսանողների կրթությունը Հայաստանում եւ արտերկրում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Երեկոյի ընթացքում հայտարարվել է եւս մեկ բարեգործական նախաձեռնության մասին․ Ինեկոբանկի աջակցությամբ իրականացվելու է Հայաստանի ազգային պատկերասրահի եզակի հուշաձեռագրային հավաքածուի թվայնացումը։ Այս առիթով Ineco Group-ի ղեկավար Դավիթ Բալոյանն ու Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ «Ինեկոբանկը մշտապես կարեւորել է մեր մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Հենց այս համոզմունքով ենք նախաձեռնել Հայաստանի ազգային պատկերասրահի արխիվի թվայնացման ֆինանսավորումը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի պահպանել եւ համաշխարհային հանրությանը հասանելի դարձնել մեր մշակութային ժառանգությունը՝ համադրելով նորարարական տեխնոլոգիաները եւ ազգային արժեքները»,- նշել է Ineco Group-ի ղեկավար Դավիթ Բալոյանը։«Ինեկոբանկի 30-ամյակը ոչ միայն հաշվետու տարեթիվ է, այլեւ հստակ ուղերձ շարունակական զարգացման մասին։ Մուտք գործելով նոր տասնամյակ՝ բանկը հավատարիմ է մնում իր հիմնական արժեքներին՝ միաժամանակ ձեւավորելով ապագայի ֆինանսական ծառայությունների հայկական մոդելը», - ասվում է հաղորդագրությունում:Երեկոյի խորհրդանշական եզրափակումը «Հայկական երազանքի ճանապարհով» գիրքն էր, որը ներկայացնում է Ինեկոբանկի 30-ամյա պատմությունը։ Գրքում ամփոփված է բանկի ստեղծման ու գործունեության ողջ ժամանակագրությունը՝ հիմնադրման փուլից մինչեւ ռազմավարական շրջադարձեր, մարտահրավերներից մինչեւ կարեւոր ձեռքբերումներ․ ճանապարհ, որը ձեւավորել է բանկի ներկայիս կերպարը։ Հոբելյանական հրատարակությունը նվիրաբերվել է միջոցառման հյուրերին՝ դառնալով կամուրջ անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ։ Tweet Դիտում՝ 1283