ԱրարատԲանկը 2025 թվականի արդյունքներով արժանացել է RIA Money Transfer համակարգի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին։ Բանկն այս մրցանակին արժանանում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, ինչը վկայում է կողմերի միջեւ ձեւավորված երկարամյա արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ ոլորտում ԱրարատԲանկի կայուն եւ առաջատար դիրքերի մասին։Բանկից հայտնում են, որ մրցանակը շնորհվել է` Հայաստանում Ria Money Transfer համակարգի զարգացմանը նպաստելու, ամուր եւ կայուն գործընկերություն ձեւավորելու, համատեղ նախագծեր եւ արշավներ իրականացնելու, ինչպես նաեւ իրականացված գործարքների քանակական եւ ծավալային բարձր ցուցանիշներ ապահովելու համար։ Նշվում է, որ ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն է, որը դեռեւս 2012 թվականին ներդրել եւ զարգացրել է Ria Money Transfer համակարգը Հայաստանի շուկայում։ Այդ ժամանակից ի վեր կողմերը համատեղ իրականացրել են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ներառյալ նոր ծառայությունների ներդնումն ու գովազդային արշավները։2025 թվականի համագործակցության շրջանակում ԱրարատԲանկի եւ Ria Money Transfer համակարգի կողմից համատեղ իրականացվել է «Առաջնորդ աշխատակից» ակցիան, որի արդյունքում բանկի 15 աշխատակից ստացել է մրցանակներ։ Բացի այդ, ներդրվել է նաեւ Ria Money Bank deposit հաշիվների համալրման ծառայությունը, որն ընդլայնել է հաճախորդներին առաջարկվող հնարավորությունները։Ria Money Transfer-ի թիմը բարձր է գնահատել ԱրարատԲանկի հետ համագործակցությունը. «ԱրարատԲանկն եղել եւ մնում է մեր հուսալի գործընկերը, որի հետ արդեն երկար տարիներ վստահ քայլերով ընթանում ենք դեպի մեր ընդհանուր նպատակները։ Բանկի թիմի հանձնառությունը, պրոֆեսիոնալիզմն ու շարունակական աջակցությունը կարեւոր դեր են ունեցել գրանցված համընդհանուր արդյունքներում։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ԱրարատԲանկի հետ համատեղ գրանցած հաջողությունը»:2026 թվականին ԱրարատԲանկը եւ Ria Money Transfer-ը կշարունակեն համագործակցությունը՝ իրականացնելով նոր թվային նախագծեր, բոնուսային ծրագրեր եւ նոր համատեղ արշավներ։Ria Money Transfer-ի մասինRia Money Transfer-ը միջազգային դրամական փոխանցումների համակարգ է, որը գործում է աշխարհի ավելի քան 160 երկրում՝ ապահովելով արագ, հուսալի եւ հասանելի դրամական փոխանցումների ծառայություններ։ Համակարգից հիմնականում օգտվում են 18 տարին լրացած այն անձինք, որոնք ցանկանում են աջակցել արտերկրում բնակվող իրենց հարազատներին՝ ուղարկելով դրամական փոխանցումներ, եւ ովքեր արտերկրում գտնվող հարազատներից ստանում են ֆինանսական աջակցություն կրթության կամ առօրյա ծախսերի համար։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1097