Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը

06.03.2026 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ,«Փյունիկ» ակումբ
Ֆասթ Բանկը դարձել է հայկական ֆուտբոլի առաջատար «Փյունիկ» ակումբի կանանց եւ երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը, ինչպես նաեւ իր հովանու տակ է առել  «Փյունիկ» ակադեմիայի երկու պատանեկան թիմերը:

«Փյունիկ ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտումն է: Այս համագործակցությամբ մենք նաեւ ցանկանում ենք ներդրում ունենալ մեր ֆուտբոլասեր երեխաների աճի եւ զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համատեղ համագործակցությամբ կունենանք դրական արդյունք»,- ասել է Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը:

«Փյունիկը» հայկական լեգենդար ֆուտբոլային ակումբ է՝ 16 չեմպիոնական տիտղոսով եւ 8 գավաթով։ Այս ակումբից են մեծ ֆուտբոլ ճանապարհել Հենրիխ Մխիթարյանին եւ Հայաստանի հավաքականի ոսկե սերնդի աստղերին։ 

«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը կարեւորել է բանկի հետ գործակցությունը․ «Հուսով ենք, որ բանկի հետ համագործակցությունը շատ լուրջ առաջընթաց կապահովի»: 

Գործակցության մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը, Արտակ Դաշյանը եւ երեւանյան թիմի այլ առաջատար ֆուտբոլիստներ։ Ավագյանը, իր հերթին, «Փյունիկը» համարում է իր երկրորդ տունը՝ շեշտելով, որ հենց այս ակումբում հանդես գալու ընթացքում են նրան նկատել եւ հնարավորություն տվել պաշտպանել ազգային ընտրանու գույները․ «Փյունիկի նպատակները միշտ Հայաստանի առաջնություններում եղել են բարձր, տիտղոսների համար ենք պայքարում, այս տարի նույնպես փորձելու ենք հաղթել չեմպիոնությունը եւ գավաթը»:

«Ֆասթ Բանկն այս գործակցությամբ շարունակում է ներդրումներ կատարել սպորտի ոլորտում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 660

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW