IDBank-ի սիրելի ավանդույթը՝ Հաճախորդների շնորհակալության օրն արդեն մարզերի մասնաճյուղեր է հասնում։ Idcoin-երի հաջողակ անիվը, անակնկալներն ու բարձր տրամադրությունն այս անգամ Էջմիածնի մասնաճյուղում են։ IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ IDBank-ը նախ շատ է կարեւորում իր ֆիզիկական ներկայությունը Հայաստանի մարզերում ու պարբերաբար բացում է նոր մասնաճյուղեր առավել հարմարավետ սպասարկում ապահովելու համար, ինչպես նաեւ նմանատիպ նախաձեռնություններով եւս մեկ անգամ ցույց տալիս հաճախորդների կարեւորությունը:«Շնորհակալության օրը բերել ենք արդեն Արմավիրի մարզ՝ Էջմիածնի մեր մասնաճյուղ, ցույց տալու մեր հաճախորդներին, որ այսօր ֆիզիկական ներկայությամբ եւս արտահայտում ենք մեր երախտագիտությունը։ Ուրախ ենք տեսնել, թե մարդիկ որքան բաց ու ժպիտով են ընդունում մեզ ու Շնորհակալության օրը», - ասել է Սեդա Ավագյանը։ «Էջմիածնի մասնաճյուղը միշտ ակտիվ է, այստեղ բազմաթիվ հաճախորդներ են սպասարկվում ոչ միայն Էջմիածին քաղաքից, այլեւ հարակից համայնքներից, եւ մենք մշտապես անում ենք առավելագույնը նրանց համար սպասարկման լավագույն փորձառությունն ապահովելու համար։ Այսօր էլ ուրախ ենք տեսնել Շնորհակալության օրվա միջոցառումը մեզ մոտ․ հաճախորդները մեծ ոգեւորությամբ ընդունեցին նախաձեռնությունը», - նշել է Էջմիածնի մասնաճյուղի կառավարչի ժ/պ Սերգեյ Քարամյանը։Հաճախորդները պտտում էին հաջողակ անիվն ու շահում idcoin-եր, ստանում հյուրասիրություն ու բարձր տրամադրություն։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 774