Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ-ն MCE Social Capital-ի հետ կնքել է $3 միլիոնի փոխառության պայմանագիր

02.03.2026 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆարմ Կրեդիտ Արմենիա #MCE Social Capital
Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն կնքել է $3 միլիոնի փոխառության պայմանագիր ամերիկյան MCE Social Capital ընկերության հետ։

Ֆարմ Կրեդիտ Արմենիայից հայտնել են, որ ներգրավված ֆինանսական միջոցները կուղղվեն վարկերի եւ լիզինգի տրամադրմանը: Այս համագործակցությունը կնպաստի Հայաստանում կանաչ ֆինանսավորման զարգացմանը, գյուղատնտեսության արդիականացմանը եւ համայնքների կայուն աճին։ 

MCE Social Capital-ը ԱՄՆ-ում հիմնված ոչ առեւտրային ազդեցության ներդրումային կազմակերպություն է (impact investment organization), որը կապիտալ է տրամադրում զարգացող շուկաներում կայուն զարգացում ապահովող ձեռնարկություններին։

 «Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը՝ աջակցելով գործընկերներին ընդլայնել իրենց գործունեությունը եւ առավել արդյունավետ վարկավորել իրենց հաճախորդներին եւ համայնքներին»,- ասվում է հաղորդագրությունում:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիան» շարունակաբար բարելավում է իր ծառայությունները եւ ընդլայնում ֆինանսավորման հնարավորությունները գյուղական համայնքներում։ Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ կազմակերպությունը նպաստում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը եւ ապահովում մատչելի ֆինանսական ծառայությունների հասանելիություն՝ հիմնված կոոպերատիվ սկզբունքների վրա։

Նոր համագործակցությունը եւս մեկ անգամ վկայում է կազմակերպության վստահելիության, կայուն զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքի եւ միջազգային գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության մասին։

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն ունի 11 գրասենյակ՝ գլխամասային գրասենյակը Երեւանում եւ 10 մասնաճյուղ՝ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի գյուղական համայնքներում՝ տրամադրելով մատչելի ֆինանսավարկային ծառայություններ՝ վարկեր եւ լիզինգ։ Ներկայում կազմակերպության սեփական կապիտալը կազմում է 2.9 մլրդ դրամ, իսկ ակտիվների ընդհանուր ծավալը՝ 20.3 մլրդ դրամ։
Դիտում՝ 587

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW