ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբ

26.02.2026 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Update+
ԱրարատԲանկը ներկայացնում է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի տեղափոխման նոր հնարավորություն՝ այլ ֆինանսական կազմակերպություններից։

Առաջարկն ունի մի շարք առավելություններ՝

•    տեղափոխման ճկուն պայմաններ, 
•    սկսած տարեկան 14.5% տոկոսադրույքից,
•    վարկի գումարի 2% հետվճար (cashback),
•    վարկի տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է բանկը,
•    մինչեւ 30% հավելյալ ֆինանսավորման հնարավորությամբ։

Բանկից հայտնել են, որ փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմում է 15.51%–16.09%։ Տրամադրվող վարկի գումարից հետվճարը 2% է, բայց ոչ ավելի, քան 600,000 ՀՀ դրամ։ Վարկի նվազագույն գումարն է 15,000,001 ՀՀ դրամ, առավելագույն գումարը՝ 90 մլն ՀՀ դրամ։ 

Անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ տեղափոխելու եւ հաճախորդներին հնարավորինս հարմարավետ ծառայություն մատուցելու նպատակով, հետվճարից (քեշբեքից) բացի, առաջարկվում են նաեւ հետեւյալ պայմանները՝ ցանկության դեպքում 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, մինչեւ 15 տարի մարման ժամկետ։ 

Հայտի ուսումնասիրության եւ սպասարկման վճար սահմանված չէ։

Update+ նոր վարկային առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 687

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW