Հայէկոնոմբանկը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին

24.02.2026 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Իդրամ #QR
Ձգտելով զարգացնել նորարարական ծառայությունները և խթանել անկանխիկ վճարումների զարգացումը՝ Հայէկոնոմբանկը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին:

Ինչպես նշել են բանկում, այսուհետ AEB Mobile-ով կարող եք սկանավորել Idram QR-ը և կատարել անկանխիկ վճարումներ ավելի քան 26,000 վաճառակետերում: Եթե դեռ չունեք AEB Mobile հավելվածը, ապա կարող եք ներբեռնել այն այստեղ:

Այս նորարարական լուծումը հնարավորություն է տալիս կատարել պարզ ու արագ վճարումներ՝ մեկ հպումով:

«Շարունակաբար զարգացնելով մատուցվող ծառայությունների որակը՝ Հայէկոնոմբանկը ձգտում է ապահովել առավելագույն հարմարավետություն իր հաճախորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 481

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW