Ամիօ բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առաջարկում է հիփոթեքային վարկավորում:Բանկից հայտնել են, որ ծրագրի շահառուները կարող են հիփոթեքային վարկի միջոցով ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում: Պետության կողմից նախատեսվում է հիփոթեքային վարկի մարման աջակցություն 10 տարվա ընթացքում:Ամիօ բանկը տրամադրում է 2 միլիոնից մինչեւ 55 միլիոն դրամի չափով գույքային ապահովությամբ հիփոթեքային վարկեր՝ 10.5-13% անվանական տոկոսադրույքով: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 11.09-14.56%, իսկ վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում:Նշվում է, որ ծրագրի կարեւոր առավելություններից մեկն այն է, որ վարկը կարող է տրամադրվել նաեւ առանց եկամուտների վերլուծության, ինչպես նաեւ շահառուներին տրվում է տոկոսադրույքի ընտրության հնարավորություն՝ հաստատուն կամ հաստատուն ճշգրտվող, ինչը թույլ է տալիս հաճախորդին ընտրել իր ֆինանսական հնարավորություններին առավել համապատասխան տարբերակ:«Ամիօ բանկի համար այս ծրագիրը ոչ միայն ֆինանսական լուծում է, այլեւ սոցիալական պատասխանատվության դրսեւորում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանների կայունության ապահովմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ծրագրի մանրամասները՝ այստեղ, իսկ վարկի ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթացեք այստեղ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 669