Հայէկոնոմբանկը շարունակում է խթանել կրթության և ընթերցանության զարգացումն ու տարածումը: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված էին թե´ աշխատակիցների, թե´ հաճախորդների շրջանում ընթերցանության խրախուսմանը: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցության շրջանակում Հայէկոնոմբանկը խրախուսական նվերներ է հանձնել տարվա լավագույն ընթերցողներին: Տարբեր տարիքային խմբերում լավագույնը ճանաչված 15 պատանի ընթերցասերները տարվա ընթացքում կարդացել էին 40 և ավելի գրքեր: «Մենք հաճելիորեն տպավորված ենք երեխաների ջանասիրությամբ. սա ընթերցանության իսկական տոն է: Բանկի ղեկավարության անունից իմ շնորհակալությունն եմ հայտնում գրադարանի ղեկավարությանն ու աշխատակիցներին, ինչպես նաև աշակերտների ծնողներին՝ ընթերցանության համար լավագույն միջավայրը ստեղծելու և երեխաներին մոտիվացնելու համար: Եվ թող մեր երեխաների համար «մեծամտանալու» միակ առիթը կարդացած գրքերի քանակը լինի», - պարգևատրման արարողությանը նշել է Հայէկոնոմբանկի մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը: Tweet Դիտում՝ 944