«Ռուսական երկաթուղիներ Տուր» ընկերությունը առաջարկում է մայիսյան տոներն անցկացնել Հայաստանի եւ Վրաստանի երկաթուղային ուղիներով ուղեւորությամբ: Երկաթուղային ճանապարհորդության համար հասանելի է եռօրյա երթուղի՝ Երեւան – Թբիլիսի – Երեւան, հարմարավետ եւ ժամանակակից վագոններով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տրամադրած շարժակազմով:Տուրի մեջ ներառված են՝• Ընտրված կատեգորիայի վագոնով տեղափոխություն• Տեսարժան վայրերի մուտքի տոմսեր• Սնունդ• Տրանսպորտային եւ էքսկուրսիոն ծառայություններ ըստ ծրագրիՈւղեւորության տեւողությունը՝ 3 օր եւ 2 գիշեր, հասանելի է մայիսի 1-ից եւ 9-ից:«Ռուսական երկաթուղիներ Տուր»-ը մասնագիտացված զբոսաշրջային օպերատոր եւ երկաթուղային փոխադրող ընկերություն է, որը մտնում է «Ռուսական երկաթուղիներ» Հոլդինգի կազմի մեջ: Tweet Դիտում՝ 470