Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջեւ ներքին առեւտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով ակնկալվում է $95 մլրդի մակարդակում։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիեւը նշել է, որ ցուցանիշների աճ է նկատվում այնպիսի ապրանքախմբերում, ինչպիսիք են սննդամթերքը, տեքստիլը եւ կոշկեղենը, որտեղ 2025 թվականի արդյունքներով կանխատեսվում է շուրջ 20% աճ։Դանիյար Իմանալիեւը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգերի եւ բանջարեղենի եւ 21%-ով՝ թարմ սառեցված ձկան արտահանումը ԵԱՏՄ երկրներ։Նախարարը հավելել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ԵԱՏՄ երկրների արտաքին առեւտրաշրջանառության մեջ փոխադարձ առեւտրի մասնաբաժինը կազմել է 20%։ Tweet Դիտում՝ 884