Հայաստանում հանրային եւ մասնավոր իրավունքի առաջատար մասնագիտացված ընկերություններից մեկը՝ «Սիգմա Լո Գրուպ» խորհրդատվական գրասենյակն, այս փետրվարին նշում է իր հիմնադրման հնգամյակը։ Հինգ տարվա ընթացքում ընկերությունը հաստատել է բարձր մասնագիտական չափանիշներ, ձեւավորել վստահության վրա հիմնված գործընկերային լայն շրջանակ եւ արդյունավետ ներդրում ունեցել երկրի իրավական եւ ինստիտուցիոնալ զարգացումներում։Գրասենյակը մատուցում է իրավական-խորհրդատվական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ընդգրկելով քաղաքացիական, կորպորատիվ, միջազգային մասնավոր, վարչական, հարկային, աշխատանքային եւ մրցակցային իրավունքի ոլորտները, ինչպես նաեւ իրականացնելով իրավական խորհրդատվություն եւ վերլուծություններ հանրային բարեփոխումների հայեցակարգերի, քաղաքականությունների, իրավական ակտերի մշակման, իրավական կառուցակարգերի արդիականացման ոլորտներում։«Սիգմա Լո Գրուպ»-ն իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է բարձրորակ ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ առաջարկելով իրապես գործունակ լուծումներ եւ հասնելով կանխատեսելի արդյունքների։Այդ մոտեցման հետեւողականության շնորհիվ ընկերությունը վերջին հինգ տարիներին իրականացրել է ավելի քան 130 դատական գործով ներկայացուցչություն, որոնցից 96 տոկոսը լուծվել է վստահորդների շահերին համահունչ՝ ներառյալ մի քանի քաղաքացիական գործով խոշոր վեճեր, որոնց յուրաքանչյուրի վեճի առարկան գերազանցել է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Ընկերությունն այսօր իրականացնում է 10-ից ավելի խոշոր ընկերությունների իրավական սպասարկումը՝ տրամադրելով երկարաժամկետ իրավաբանական աջակցություն քաղաքացիական, վարչական եւ սնանկության ոլորտներում։Հանրային ոլորտում «Սիգմա Լո Գրուպ»-ի ազդեցությունը նույնքան նշանակալի է. ընկերությունը համագործակցելով միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, Ասիական զարգացման բանկ, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկ, Զարգացման ֆրանսիական գործակալություն եւ մի շարք այլ կառույցների հետ մասնակցել է իրավական բարեփոխումների եւ պետական կառավարման արդիականացման ծրագրերին՝ իր ներդրումն ունենալով օրենքների, օրենսգրքերի, ռազմավարական փաստաթղթերի, հայեցակարգերի, զեկույցների եւ կանոնակարգերի մշակման, տարբեր ոլորտներում բիզնես պրոցեսների նկարագրության եւ վերափոխման (reengineering), համակարգերի թվայնացման հնարավորությունների գնահատման, տեխնիկական առաջադրանքների, ինչպես նաեւ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում մրցութային փաստաթղթերի եւ պայմանագրերի կազմման մեջ։ Գրասենյակի հիմնադիրն ու ղեկավարն է Ռաֆիկ Գրիգորյանը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, միջազգային առաջատար կազմակերպությունների (WB, EBRD, ADB, UNDP, Expertise France, Council of Europe, EU) փորձագետ։ Ռաֆիկ Գրիգորյանը երկար տարիներ իրականացրել է գիտակրթական, վերլուծական եւ պետական կառավարման պատասխանատու աշխատանքներ։ 2019-2020թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ նրա ղեկավարությամբ ձեւավորվեց եւ իրականացվեց դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 ռազմավարությունը՝ մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնություններով։«Սիգմա Լո Գրուպ»-ի հիմնումը 2021 թվականին դարձավ նոր փուլ՝ համատեղելով մասնավոր իրավունքի ոլորտում բարձր արդյունավետություն ապահովելու եւ հանրային հատվածի բարեփոխման ուղղությամբ շարունակական ներդրում ունենալու առաքելությունը։ «Մեր գործունեության հիմքում ընկած են սկզբունքներ, որոնց չենք զիջում երբեք՝ արդարություն եւ ծառայությունների մատուցման բարձր որակ։ Այս հինգ տարիների ընթացքում մեր թիմը ձեւավորել է վստահելի գործընկերոջ դիրք ոչ միայն մասնավոր հաճախորդների, այլեւ պետական ու միջազգային կառույցների համար»,- նշել է Ռաֆիկ Գրիգորյանը։Հաջորդ հինգ տարիների ընթացքում ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր ծառայությունների շրջանակը, խորացնել միջազգային գործընկերությունները եւ շարունակել նպաստել արդարադատության համակարգի զարգացմանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը Հայաստանում։ Tweet Դիտում՝ 333