ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր արծաթե եւ ոսկե հուշադրամներ

11.02.2026 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
Փետրվարի 12-ին Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը եւ «Տեառնընդառաջ» արծաթե եւ ոսկե հուշադրամները:

Մխիթար Սեբաստացու արծաթե հուշադրամի դիմերեսին Մխիթարյան միաբանության զինանշանն է, Աստվածամոր նկարը եւ Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքից հրեշտակների եւ զարդանախշերի պատկերները։ Դարձերեսին Մխիթար Սեբաստացու դիմապատկերն է՝ խճանկարի տեսքով:

Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: 

Մխիթար Սեբաստացու արծաթե հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33.6գ, թողարկման քանակը՝ 500 հատ:

Հայ ժողովրդի ավանդական տոներից Տեառնընդառաջը նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից եւ Աստվածահայտնությունից (հունվարի 6-ից) քառասուն օր հետո։

«Տեառնընդառաջ» արծաթե եւ ոսկե հուշադրամների դիմերեսին «Մողնու Ավետարան» ձեռագիր մատյանից լուսանկարն է (11-րդ դար, մագաղաթ, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ): Դարձերեսին նորապսակ զույգի եւ կրակի պատկեր է:

Էսքիզների հեղինակն Աննա Կուրղինյանն է: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Արծաթե հուշադրամի անվանական արժեքը 500 դրամ է, քաշը՝ 15.55գ, թողարկման քանակը՝ մինչեւ 5000 հատ:

«Տեառնընդառաջ» ոսկե հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 3.11գ, թողարկման քանակը՝ մինչեւ 5000 հատ: 
Դիտում՝ 383

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW