ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ փետրվարի 14-ին եւ 15-ին՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում կկայանա ԿարդաLove գրքի եւ կրթության 5-րդ հոբելյանական փառատոնը։ Բանկից հայտնել են, որ երկու օր շարունակ փառատոնը կհամախմբի գրքասերներին, կրթությամբ ու ինքնազարգացմամբ հետաքրքրվողներին՝ առաջարկելով գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, ինչպես նաեւ կրթական եւ մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ։ԿարդաLove հոբելյանական փառատոնն առանձնանում է նոր՝ կրթական ձեւաչափով։ Առաջին անգամ երիտասարդների համար կանցկացվի ֆինանսական գրագիտության ինտերակտիվ դասընթաց՝ «Փողի լեզուն․ ինչը չես սովորի դպրոցում» վերնագրով, որը կվարի ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։ Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Փառատոնի ընթացքում գործող ցուցահանդես-վաճառքի շրջանակում գրքերը հասանելի կլինեն մինչեւ 50% զեղչով, իսկ ԱրարատԲանկի ցանկացած քարտով վճարելիս կգործի հավելյալ 5% զեղչ։ԿարդաLove փառատոնը սիրով սպասում է երիտասարդներին, այդ թվում՝ ուսանողներին, միջին եւ ավագ դպրոցի աշակերտներին, նախադպրոցական տարիքի երեխաներին եւ նրանց ծնողներին, ինչպես նաեւ ինքնակրթությունը կարեւորող բոլոր գրքասերներին, որոնց համար ԱրարատԲանկը հասանելի է դարձրել այս գեղեցիկ միջոցառումը։ ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 686