Կոնվերս Բանկն արժանացել է Mastercard-ի Excellence in Customer Experience մրցանակին։ Այն Կոնվերս Բանկին շնորհվել է Mastercard համակարգի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ C360 բանկային ծառայությունների փաթեթների շրջանակում հաճախորդներին մատուցվող գերազանց փորձառության համար:Բանկից հայտնել են, որ մրցանակաբաշխությունը կայացել է միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեկան միջոցառման շրջանակում, որը միավորել էր ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներին՝ նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու եւ առաջիկա ծրագրերը ներկայացնելու նպատակով։Համագործակցության շրջանակում 2025-ին Կոնվերս Բանկն ու Mastercard-ն իրականացրել են երկու խրախուսման արշավ C360 փաթեթների օգտատերերի համար.• Ամերիկյան առեւտրի կետերում առցանց գնումներ կատարած եւ առաքումը Գլոբբինգով կազմակերպած հաճախորդները քեշբեք են ստացել թե բանկից, թե Գլոբբինգից:• Իսկ C360 Ultra, Elite, Signature եւ Synergy փաթեթների օգտատերերը, ովքեր հանգիստն անցկացրել են Իտալիայում կամ ԱՄԷ-ում ու անկանխիկ գնումներ կատարել C360 MC World կամ MC World Elite քարտերով, ստացել են մինչեւ 100․000 ՀՀ դրամ քեշբեք Կոնվերս Բանկից: Ներկայացնելով C360 փաթեթների ճամփորդական առավելությունները՝ բանկում նշել են, որ դրանք հասանելիություն են ապահովում ոչ միայն բանկային ծառայություններին, այլեւ օգնում են հեշտությամբ կազմակերպել ճամփորդությունները՝ առաջարկելով• Աշխարհի ավելի քան 1200 օդանավակայանների սպասարկման սրահների մուտք՝ անվճար,• Զվարթնոց միջազգային օդանավակայանի Fast track & Business Lounge ծառայությունից օգտվելու համար հավելյալ անվճար վաուչերներ բանկի ծառայություններից ակտիվ օգտվող հաճախորդներին,• Ճամփորդական ապահովագրություն,• Կոնսիերժ ծառայություն,• Զեղչեր եւ արտոնություններ աշխարհի տարբեր երկրներում:C360-ի շրջանակում հաճախորդներին ճամփորդական բարձրակարգ փորձառության տրամադրման նպատակով Կոնվերս Բանկը եւ Mastercard-ը առաջիկայում հանդես կգան համատեղ բացառիկ առաջարկներով։Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 388