Վերաբացվել է IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը

09.02.2026 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Նոր Նորք մասնաճյուղ
IDBank-ը վերաբացել է «Նոր Նորք» մասնաճյուղը՝ ավելի ժամանակակից, հարմարավետ ու վերազինված։ Գայի պողոտա 17/1 հասցեում վերանորոգման աշխատանքներից հետո իր հաճախորդներին կրկին գրկաբաց սպասում է մասնաճյուղի ողջ անձնակազմը։

Նոր Նորք մասնաճյուղի ղեկավար Գեւորգ Ճղլյանն ընդգծում է ֆիզիկական մասնաճյուղերի կարեւորությունը հաճախորդների կյանքում․ «Իհարկե, թվային ուղիների եւ բանկինգի զարգացումը IDBank-ի ռազմավարական առանցքային նպատակներից է, բայց մենք չենք դադարում ֆիզիկապես մոտ լինել մեր հաճախորդներին՝ կարեւորելով յուրաքանչյուր նոր բացվող, ինչպես նաեւ վերաբացվող մասնաճյուղի հարմարավետությունը, ներկայանալի տեսքն ու սպասարկման բարձր որակը։ Ուրախ ենք կրկին Նոր Նորքի մեր հաճախորդներին ողջունել իրենց հարազատ դարձած հասցեում»:

Վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով` Նոր նորքում բանկը շատ հաճախորդներ ունի, որոնք շարունակում են սիրով սպասարկվել հենց մասնաճյուղում․ 

«IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Մասնաճյուղում այժմ առավել հարմարավետ, լուսավոր ու գեղեցիկ միջավայրում մեր հաճախորդները կարող են կատարել բոլոր բանկային գործարքները, օգտվել IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտուց, որի միջոցով կարող են ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները»:

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաեւ առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 26․000 վաճառակետ, որոնցից 11․000-ում առկա է նաեւ Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը, ինչպես նաեւ 1000-ից ավելի առցանց խանութներ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 985
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW