Փետրվարի 1-ից վճարումներն ընդունող վճարահաշվարկային EasyPay, Telcell եւ Idram կազմակերպություններն այլեւս չեն իրականացնի «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։«Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով համագործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու ՀայՓոստ ՓԲԸ, ինչպես նաեւ՝ MobiDram, Upay ու TeamPay հարթակների/բջջային հավելվածների հետ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:Վճարման գործընթաց ապահովելու նպատակով կարող եք «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները կատարել հետեւյալ եղանակներով․• Viva-ի սպասարկման կենտրոններում• «ՄոբիԴրամ»-ի տերմինալներով• «My Viva» եւ «MobiDram» բջջային հավելվածների միջոցով• Viva-ի «Առցանց վճարման» էջի միջոցով• ՀՀ բանկային փոխանցմամբ• ՀՀ բանկերի մասնաճյուղերում եւ բանկոմատներով• ՀՀ բանկերի վճարային տերմինալների եւ օնլայն բանկինգի միջոցով• «Հայփոստի» փոստային բաժանմունքներում• «Լիցք» վաճառակետերի ցանցում: Tweet Դիտում՝ 785