ՊԵԿ-ը հրապարակել է 2025-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

26.01.2026 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ:

Ցանկի առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք՝

1. «Մոբայլ Սենթր Արթ» 

2. «Գրանդ տոբակո»

3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ»

4. «Գազպրոմ Արմենիա» 

5. «Արդշինբանկ»

6. «Ամերիաբանկ»

7. «Դիջիթեյն»

8. «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»

9. «Սի Փի Էս Էներջի Գրուպ»

10. «Սոֆթ Կոնստրակտ»

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 միլիարդ 12 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 366 միլիարդ 204 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 32 միլիարդ 534 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 333 միլիարդ 670 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Դիտում՝ 602
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW