Աճել են բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը

26.01.2026 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկեր #ՀՀ 1000 խոշոր հարկատուներ

Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 164.57 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 119.63 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 37․6%):

2025թ. տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Արդշինբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 40.2 մլրդ դրամի հարկ:
Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 497․2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 5-րդն է:

Ամերիաբանկը՝ 29 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2024թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 23.49 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 23.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 6-րդն է:

Նրան հաջորդում են Ակբա բանկը՝ 13.96 մլրդ դրամ (24-րդ տեղ, աճ՝ 5.2%), Ինեկոբանկը՝ 11.61 մլրդ  դրամ հարկերի ծավալով (28-րդ տեղ, աճ՝ 4.8%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Յունիբանկը, պետբյուջե վճարելով 9.11 մլրդ  դրամ հարկ (35-րդ տեղ, աճ՝ 15․9%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

Կոնվերս Բանկը՝ 7.79 մլրդ դրամ (43-րդ տեղ, անկում՝ 0․5%),
IDBank-ը՝ 7.22 մլրդ դրամ (48-րդ տեղ, աճ՝ 12․5%), 
Evocabank-ը՝ 6.97 մլրդ դրամ (49-րդ տեղ, աճ՝ 23․5%),
Հայէկոնոմբանկը՝ 5.93 մլրդ  դրամ (57-րդ տեղ, աճ՝ 13․4%),
ԱրարատԲանկը՝ 5․92 մլրդ դրամ (58-րդ տեղ, անկում՝ 2.4%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 5.43 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 1․2%),
Ամիօ բանկը՝ 4.96 մլրդ դրամ (74-րդ տեղ, աճ՝ 9․1%),
Ֆասթ Բանկը՝ 4.78 մլրդ  դրամ (75-րդ տեղ, աճ՝ 15․3%),
ԱրմՍվիսԲանկը՝ 4․5 մլրդ  դրամ (78-րդ տեղ, աճ՝ 54.3%)
Արդշինինվեստբանկը՝ 2.43 մլրդ  դրամ (148-րդ տեղ, անկում՝ 51.1% (նախկինում՝ HSBC Հայաստան)),
Մելլաթ Բանկը՝ 1.77 մլրդ դրամ (200-րդ տեղ, աճ՝ 16․7%),
Արցախբանկը՝ 1.77 մլրդ դրամ (201-րդ տեղ, աճ՝ 19․9%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 1.21 մլրդ դրամ (298-րդ տեղ, աճ՝ 12.7%)։

Աննա Այվազյան

Դիտում՝ 402
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW