“ՊրոԿրեդիտ Բանկը” նշում է իր աշխատանքի առաջին տարին

05.02.2009 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՊրոԿրեդիտ Բանկի” վարկային պորտֆելը Հայաստանում մեկ տարվա աշխատանքի արդյունքում կազմել է  $24 մլն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով բանկի մամլո ծառայությունը,  “ՊրոԿրեդիտ Բանկն” այսօր նշում է Հայաստանում իր աշխատանքի մեկ ամյակը:
Վարկային պորտֆելի 90%-ը մինչեւ $10 հազար գումարի վարկեր են:

Վերջին 12 ամիսների ընթացքում բանկի հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է $9.3 մլն, իսկ հաճախորդների բանկային հաշիվների թիվը կազմել է 6700: Միջոցների մեծ մասը ներդրված է խնայողական հաիշվներում եւ ժամկետային ավանդներում, ընդ որում դրանց 80%-ը կազմում են $1000-ից փոքր գումարները:

Մինչեւ տարեվերջ բանկը մտադիր է գործարկել 7 մասնաճյուղեր:

Դիտում՝ 15740

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW