Այս տարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նշում է իր հիմնադրման 17-ամյակը՝ ամփոփելով ֆինանսական ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված տարիների աշխատանքը եւ դրա չափելի արդյունքները։Ձեւավորվելով որպես անկախ եւ վստահելի հարթակ սպառողների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ վեճերի արագ, արդյունավետ, արդար եւ անվճար արտադատական կարգավորման համար՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր գործունեության հիմքում մշտապես ունեցել է անկողմնակալության, թափանցիկության եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքները՝ ապահովելով դիմումների օբյեկտիվ եւ օպերատիվ քննություն, ինչպես նաեւ սպառողների խնդիրների արագ եւ արդյունավետ լուծում՝ ֆինանսական շուկայի զարգացման միտումներին համահունչ մոտեցումների կիրառմամբ: Շարունակական աշխատանքի շնորհիվ միայն 2025 թվականին Գրասենյակ է ներկայացվել 19,258 բողոք, որոնցից 6,795-ը քննվել են սահմանված ընթացակարգերով։ Քննված գործերի 62,6 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդների, ընդ որում այդ գործերի 93,8 տոկոսը կարգավորվել է հաշտությամբ՝ առանց երկարատեւ գործընթացների, ինչը վկայում է տարիների ընթացքում ձեւավորված կայուն եւ արդյունավետ գործելաոճի մասին։«Վերջին տարիներին Գրասենյակն ամրապնդել եւ ընդլայնել է համագործակցությունը միջազգային եւ տեղական գործընկերների հետ, իրականացրել է ֆինանսական իրազեկվածության բարձրացման միջոցառումներ Երեւանում եւ մարզերում, ինչպես նաեւ ապահովել է աշխատակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը։Շարունակական կատարելագործման ճանապարհին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու զարգացնել իր գործառույթները, արդյունավետորեն պաշտպանել ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքները եւ նպաստել հասարակության ու ֆինանսական համակարգի միջեւ վստահելի հարաբերությունների ձեւավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 422