Թրամփը դատի է տվել JPMorgan բանկին

23.01.2026 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել ամերիկյան խոշորագույն JPMorgan բանկին եւ դրա գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնին՝ պահանջելով $5 միլիարդի վնասի փոխհատուցում։

Ֆլորիդա նահանգի դատարան ներկայացված հայցում Թրամփը բանկին մեղադրում է ինչպես իր անձնական, այնպես էլ իր հյուրանոցային բիզնեսի հաշիվները փակելու մեջ։ Նախագահի պնդմամբ՝ նպատակը որոշակի քաղաքական օրակարգի հետեւելն էր։ Ըստ Թրամփի՝ տուժել է ոչ միայն ինքը, այլեւ իր ընկերությունները։

Թրամփը մեղադրել է նաեւ Ջեյմի Դայմոնին նրանում, որ կառավարիչն իբր կազմել է «սեւ ցուցակ»՝ այլ բանկերին զգուշացնելով Trump Organization-ի եւ նախագահի ընտանիքի հետ գործարար հարաբերություններ վարելու անցանկալիության մասին։

JPMorgan-ի հայտարարության մեջ ասվում է, որ բանկը ցավում է նախագահի կողմից հայց ներկայացնելու կապակցությամբ եւ այն անհիմն է համարում։ Բանկի պնդմամբ՝ հաշիվների փակումը քաղաքական կամ կրոնական դրդապատճառներ չի ունեցել։ Նման որոշումները, հայտարարել է JPMorgan-ը, հիմնված են իրավական ռիսկերի կամ կարգավորող պահանջների վրա։
Դիտում՝ 843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW