Evocabank-ը եւ Myler Mountain Resort-ը համատեղ առաջարկում են իդեալական լուծում՝ Myler Gift Card, որը նվեր է ոչ թե պարզապես քարտի, այլ` հիշողությունների եւ դրական էմոցիաների տեսքով։Myler Gift Card-ով հնարավոր է օգտվել Myler Mountain Resort-ի տարածքում գործող բոլոր սպասարկման կետերից՝ հյուրանոցներից, ռեստորաններից, լեռնադահուկային սպորտի ծառայություններից եւ այլն։Նվեր քարտը գործում է բացառապես անկանխիկ տարբերակով եւ կարելի է օգտագործել քարտի ձեռքբերման օրվանից սկսած՝ 1 տարվա ընթացքում։Evocabank-ից հայտնել են, որ քարտի արժեքը կարող է լինել 30,000 դրամից մինչեւ 2,000,000 դրամ:Myler Gift Card-ը կարող եք ձեռք բերել Evocabank-ի պաշտոնական կայքից՝ evoca.am։Evocabank-ի կողմից առաջարկվող Myler Gift Card-ը առաջարկում է նվերի ժամանակակից ձեւաչափ՝ միավորելով ֆիզիկական նվերը, իրական փորձառություն ու հիշողությունները։ Tweet Դիտում՝ 328