Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից $150 մլն բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։ Ենթածրագիր 3-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչից՝ հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի եւ ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացում, ինչպես նաեւ ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդում, պետական արժեթղթերի շուկայի եւ դրամական շուկայի ենթակառուցվածքի կատարելագործում, ֆինանսական գործիքների եւ ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաեւ ընկերությունների թափանցիկության եւ կորպորատիվ կառավարման բարելավում։ Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ $675 մլն։ Tweet Դիտում՝ 442