Վարչապետը հանդիպել է Վլադիմիր Եվտուշենկովին

21.01.2026 | 09:13 Գլխավոր էջ / Նորություններ /
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Banks.am-ը նշում է, որ Վլադիմիր Եվտուշենկովը ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» ընկերության հիմնադիրն ու խոշոր բաժնետերն է:

ԱՖԿ «Սիստեմա»-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է տնտեսության տարբեր ոլորտներում գործող հիմնականում ռուսաստանյան ընկերություններից (հեռահաղորդակցություն, մանրածախ և էլեկտրոնային առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, անտառատնտեսություն և փայտամշակում, դեղագործություն, բժշկական ծառայություններ, գյուղատնտեսություն, էներգետիկա, ֆինանսներ, հյուրանոցային բիզնես):

Հիշեցնենք, որ 2007 թվականի սեպտեմբերին ԱՖԿ «Սիստեմա»-ի կազմի մեջ մտնող ՄՏՍ ընկերությունը դարձել էր հայկական VivaCell բջջային օպերատոր 80%-ի սեփականատերը՝ վճարելով $ 300 միլիոն:

2024 թվականի հունվարին ՄՏՍ-ը հայտնեց «ՄՏՍ Հայաստան»-ի 100% բաժնետոմսերը կիպրական Fedilco Group Limited ընկերությանը վաճառելու մասին:

Երկար տարիներ ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ է հանդիսացել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դիտում՝ 681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW