7-օրյա ուղեւորություն դեպի Աբու Դաբի, iPhone, MacBook, Dyson վարսահարդարիչ եւ այլ նվերներ. Telcell-ն ամփոփել է խաղարկության արդյունքները: Telcell Wallet-ի 12 հաջողակ օգտատեր ստացել է իր մրցանակը: «Անկեղծ ասած, մի պահ չհավատացի, հետո խոսելու ունակությունս կորցրեցի: Տոմսը, երբ ստանամ, գնալու եմ ամուսնուս հետո հանգստանալու: Telcell հավելվածի միջոցով կատարել եմ վճարումներ: Հիմնականում Ռուսաստանից գումարներ ենք փոխանցում, կոմունալ վճարումներն եմ կատարում: Արագ, մատչելի վճարումներ կատարելու տարբերակ է Telcell wallet-ը: Խորհուրդ կտամ, որ բոլորն էլ մասնակցեն, մի օր կշահեն անսպասելի», - ասել է հավելվածի հաջողակ օգտատերերից Լիանա Պետրոսյանը: Telcell-ի մեծ խաղարկությանը մասնակցության պայմանները պարզ էին. պետք էր պարզապես հավաքել խաղարկության կտրոններ: Իսկ կտրոն կարելի էր ձեռք բերել Telcell Wallet-ով BON-եր փոխանակելով եւ տրանսպորտի ուղետոմս/փաթեթ ձեռք բերելով, ինչպես նաեւ Telcell Wallet-ում Telcell Visa թվային քարտ ստեղծելով, Ռուսաստանից գումար ստանալով, Telcell Wallet-ով վճարումներ կատարելով եւ այլ գործարքներով:«Շնորհավորում ենք բոլորիդ այս մրցանակի կապակցությամբ: Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր Telcell Wallet-ից, շնորհակալ ենք, որ մասնակցել եք խաղարկությանը: Դա մեզ համար, իհարկե, ամենամեծ գնահատականն է: Շարունակեք օգտվել Telcell Wallet-ից եւ կկարողանաք իմանալ մեր բոլոր նոր ակցիաների, խաղարկությունների եւ վճարումների մասին»,- նշել է Telcell Wallet հավելվածի պատասխանատու Տաթեւիկ Առուշանյանը: Լարիսա Հակոբյանը Telcell Wallet-ից հաճախ է օգտվում: Շահած iPhone-ը նվիրելու է աղջկան. «Օրական պարտադիր է 3-4 անգամ օգտվում եմ: Անակնկալ էր ինձ համար շահումը: Կոմունալները, մուծումները, վճարումները, ինչը կապված է ընտանիքի հոգսերը հոգալու վճարումների հետ, կատարել եմ Telcell Wallet-ով»:Խաղարկության հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ ուղիղ եթերում։Գոհար Եղիազարյանի համար շահումը՝ Dyson վարսահարդարիչը, եւս մեծ անակնկալ է եղել.«Գործարքներս հիմնականում եղել են Telcell-ով, վարկերն եմ մուծել, կոմունալները, փոխանցումներ շատ արել: Բարձր որակով աշխատող կազմակերպություն է Telcell-ը: Խորհուրդ կտամ բոլորին օգտվել Telcell-ից եւ ունենալ այն զգացողությունները, ոնց ես եմ ունեցել»:Telcell-ը հորդորում է հարմարավետ ու արագ վճարումների եւ այլ գործարքների համար շարունակել օգտվել Telcell Wallet-ից. նոր անակնկալներն առջեւում են:«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 728