Idram&IDBank. անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում

14.01.2026 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram&IDBank #Myler
Ձմեռը Myler Mountain Resort-ում երբեք պարզապես տարվա եղանակ չէ։ Այստեղ այն տրամադրություն է, էներգիա, տոն ու էմոցիաներ՝ շատ էմոցիաներ։ 

Այս տարի Myler Mountain Resort-ում հանգստացողների համար Idram&IDBank-ն ունեն աննախադեպ արշավ․ մինչեւ 2026թ․ մարտի 15-ը կատարելով վճարումներ Idram&IDBank հավելվածով Իդրամ QR-ի միջոցով՝ կստանաք մինչեւ 20% ակնթարթային idcoin: Արշավը տարածվում է ոչ միայն լեռնադահուկային համալիրի ծառայությունների, այլեւ՝ ռեստորանների ցանցի, քոթեջների, ինչպես նաեւ Myler-ի տարածքում գործող բոլոր այն վայրերի վրա, որտեղ առկա է Իդրամ QR-ով վճարում կատարելու հնարավորությունը։

«Սա իսկական նվեր է մեր հազարավոր հաճախորդներին, քանի որ այս ու նմանօրինակ արշավների շնորհիվ մենք սովորական վճարումը վերածում ենք հաճելի անակնկալի։ Այսօրինակ նախաձեռնություններով մենք նաեւ մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր հաճախորդներին լոյալության ու QR վճարումների իրենց փորձառության ճանապարհը մեզ հետ կիսելու համար՝ դարձնելով նրանց ժամանցն ավելի գունեղ, տպավորիչ ու հիշարժան»,- նշել է IDBank-ի եւ Իդրամի Էկոհամակարգի զարգացման եւ գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը։

Նշվում է, որ արշավի շրջանակում մեկ հաճախորդին օրացուցային ամսվա ընթացքում բոլոր վճարումների դիմաց հանրագումարային ենթակա է հաշվարկման եւ տրամադրման առավելագույնը 20,000 idcoin (հարկումից հետո):

Արշավին մասնակցած եւ բանկի հաճախորդ չհանդիսացող օգտատերերը, որոնք արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով կսինքրոնացվեն եւ կդառնան բանկի հաճախորդ, արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանան 1000 idcoin (հարկումից հետո):

Արշավի բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW