Ֆասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերին

14.01.2026 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #ArcaPay
Ֆասթ Բանկի եւ ArcaPay ազգային վճարային համակարգի համագործակցության շրջանակում բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաեւ այլ բանկերի օգտատերերին։ 

Բանկից հայտնել են, որ համակարգով փոխանցումներն իրականացվում են միայն ArcaPay համակարգի գործընկեր բանկերի քարտային եւ ընթացիկ հաշիվներին։

ArcaPay-ով փոխանցումներ կատարելու համար հարկավոր է մուտք գործել Ֆասթ Բանկի հավելված, ընտրել «Փոխանցումներ» բաժինը, սեղմել «FastSend» կոճակը եւ մուտքագրել ստացողի հեռախոսահամարն ու նախընտրելի գումարի չափը։ 

Տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է ընտրել հասցեատիրոջ բանկը եւ հաստատել գործարքը, եւ փոխանցումը վայրկյանների ընթացքում կկատարվի։ Փոխանցումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 0% միջնորդավճարով։ Ֆասթ Բանկի օգտատերերը կարող են հավելվածի կարգավորումներ բաժնում Ֆասթ Բանկը սահմանել ArcaPay համակարգի փոխանցումներ ստանալու հիմնական բանկ եւ մուտքային փոխանցումներն ստանալ նախընտրելի հաշվին։

Նշվում է, որ Ֆասթ Բանկի հավելվածը հագեցած է բազմազան հնարավորություններով, այն հարմար միջոց է կոմունալներ վճարելու, մի քանի քայլով ավանդ ստեղծելու եւ համալրելու համար, նաեւ թույլ է տալիս բանկի օգտատերերին պարզ քայլերով աշխարհի ցանկացած կետից եւ ցանկացած պահին պատվիրել վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, ընդ որում ամբողջովին անվճար։ Ֆասթ Բանկի ինքնաոճ ԱկնՔարտերին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW