Իդրամ ընկերության համար 2025 թվականը հագեցած տարի էր նոր՝ միջազգային խոշոր գործընկերների հետ նշանակալի համագործակցություններով, վաճառակետերի թվի մեծ աճով, միջազգային մրցանակներով եւ բազմաթիվ այլ հաջողություններով։ Իդրամ ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը, ամփոփելով անցյալ տարվա կարեւոր իրադարձությունները, նշել է, որ 2025 թվականին Հայաստանի տարածքում ֆիզիկական վաճառակետերի թիվը, որտեղ հնարավոր է վճարել Իդրամ QR-ով, հատել է 26․000-ը, իսկ առցանց խանութներինը՝ 1000-ը։ Բոլոր թե՛ ֆիզիկական, թե՛ առցանց վաճառակետերում հնարավոր է վճարել Rocket Line թվային ապառիկի միջոցով, իսկ 12․000-ից ավելի վաճառակետերում գործում է Rocket Line 0%-ը։ Նա անդրադարձել է նաեւ տարվա առաջին մեծ համագործակցությանը AliPay+-ի հետ, որի արդյունքում Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռնվել Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով. «Կարեւոր է նշել, որ Իդրամի օգտատերերի համար նույնպես լայն հնարավորություններ են բացվում, քանի որ այս պահին արդեն իրենց Idram&IDBank հավելվածով նրանք հնարավորություն ունեն վճարումներ իրականացնել AliPay+-ի QR-ով աշխարհի 57 երկրում»:Երկրորդ նշանակալի համագործակցությունը առեւտրային ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ էր։ Արդյունքում Հայաստանում գտնվելիս Bybit հավելվածի օգտատերերը կարող են իրենց հավելվածով շուրջ 26․000 առեւտրային կետերում եւ 1000-ից ավելի առցանց խանութներում կատարել Իդրամ QR վճարումներ։ Գրիգորի Յոլյանի խոսքով՝ արդեն իսկ հայտարարվել է նոր ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին Tencent-ի TenPay Global եւ WeChat Pay (Weixin Pay) վճարային հարթակների հետ։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 445