«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին

13.01.2026 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #«Սիթի օֆ Սմայլ»
2025-ի դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած 5․788․105 դրամը ռեկորդային էր ոչ միայն անցած տարվա, այլեւ` նախագծի 5-ամյա պատմության համար։ Դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն էր, եւ հավաքագրված ողջ գումարը կուղղվի քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերին։ 

«Մի դրամի ուժի» 2026-ի առաջին շահառու է ընտրվել «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2020 թվականի պատերազմից հետո եւ տարբեր մասնագիտական դասընթացներ է ապահովում պատերազմի վետերանների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների եւ տեղահանված արցախցիների համար։  

«2025 թվականի դեկտեմբերն իսկապես հիշարժան ամիս դարձավ «Մի դրամի ուժի» համար․ մեր համակարգերով կատարված վճարումների թիվը ռեկորդային է եւ շատ ուրախ ենք, որ այն ամբողջությամբ փոխանցվելու է մեր ամենապայքարող եւ ուժեղ փոքրիկներին՝ քաղցկեղից բուժվող երեխաներին։ Տարին սկսում ենք կրթական համագործակցությամբ՝ ի դեմս «Ոսումնական առաքելություն» ՀԿ-ի, եւ «Մի դրամի ուժի» հունվար ամսում կուտակված գումարն ուղղվելու է ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստմանն, ինչպես նաեւ անգլերենի ուսուցմանը, քանի որ շարունակում ենք վստահ լինել, որ կրթությունը երկարաժամկետ ներդրում է մարդկանց ապագայի մեջ»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

««Մի դրամի ուժի» շրջանակում ստացված գումարն ուղղվելու է շուրջ 70 ուսանողի տեխնոլոգիական եւ անգլերենի օնլայն ուսուցմանը։ Այժմ ունենք ծրագրավորման 4 եւ անգլերենի 8 խմբեր, որտեղ ուսուցումը կազմակերպվում է նպատակային, գործնական եւ աջակցող միջավայրում, քանի որ բացի անվճար ուսուցումից, «Ոսումնական առաքելություն» ՀԿ-ի շահառուների համար մենք նաեւ մասնագիտական համայնք ենք հանդիսանում, ինչը շատ կարեւոր է։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում IDBank-ին եւ Իդրամին՝ որպես շահառու մեր ՀԿ-ն ներգրավելու համար եւ վստահեցնում ենք, որ այս աջակցությունը կարեւոր ներդրում է լինելու կրթությունը երիտասարդների համար առավել հասանելի դարձնելու գործում՝ ձեւավորելով գիտելիքի, զարգացման եւ ապագայի նկատմամբ վստահ ուղի»,- նշել է «Ոսումնական առաքելություն» ՀԿ նախագահ Զարուհի Շահինյանը:

 «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 588
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW