2025-ի աշխատաշուկա․ Ֆինանսաբանկային ոլորտի առաջատարները եւ պահանջված մասնագիտությունները

07.01.2026 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Staff.am #Ֆինանսաբանկային ոլորտ
2025թ.-ին ֆինանսաբանկային ոլորտը դարձել է ամենաակտիվը: Ըստ Staff.am-ի «ՀՀ աշխատաշուկա 2025» հետազոտության՝ ֆինանսաբանկային ոլորտի այս տարվա ամենաակտիվ գործատուն Ֆասթ Բանկն է, թոփ հնգյակում են նաեւ Ամերիաբանկը, Արդշինբանկը, IDBank-ը եւ Evocabank-ը։
 
Զեկույցում նշվում է, որ ի տարբերություն 2024թ.-ի՝ թոփ տասնյակում ընդգրկվել են հիմնականում բանկեր՝ բացառությամբ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի։

Ինչ վերաբերում է ֆինանսաբանկային ոլորտի ամենապահանջված մասնագիտություններին, վերլուծության մեջ նշվում է, որ ոլորտի հիմնական մասնագիտացումից՝ «բանկային եւ վարկային» գործից հետո, ակտուալ են հաշվապահության ոլորտի մասնագետները, վաճառքի եւ սպասարկման, ֆինանսների կառավարման եւ այլն։ 

Նշվում է, որ այս տարի թոփ տասնյակում ավելի շատ են ՏՏ ոլորտի մասնագիտությունները, մասնավորապես՝ Պրոդուկտի եւ Նախագծերի կառավարման մասնագետներն ու ՏՏ անվտանգության մասնագետներն առաջին անգամ են հայտնվում թոփ տասում:
Դիտում՝ 4141

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW