Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները:Ալիեւն այս մասին ասել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակել է Azertac գործակալությունը:«Հայաստանին աջակցող երկրների առաջնորդների խմբի հետ բազմաթիվ հանդիպումներիս ընթացքում, որոնք անընդհատ բողոքում են, թե որքան դժվարություններ ունի Հայաստանն աշխարհաքաղաքականության պատճառով, ես մշտապես ասում եմ՝ նայեք ՀՆԱ-ին եւ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությանը:Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմում էր մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Երկու տարի առաջ այն կազմել էր 12 միլիարդ դոլար: Ակնհայտ է, որ դա պատժամիջոցների շրջանցում է: Ինչպես էլ որ նրանք դա անվանեն՝ «զուգահեռ ներմուծում» կամ «ներմուծում մոխրագույն գոտում»: Բայց ոչ ոք ո՛չ Եվրոպական հանձնաժողովում, ո՛չ Եվրախորհրդարանում, ո՛չ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում մի խոսք չասաց, դիտողություն չարեց Հայաստանին: Նրանց համար պատժամիջոցների շրջանցման ուղի լինելը ընդունելի է: Բայց մեր ՀՆԱ-ն չի աճում այն պատճառով, որ մենք օգնում ենք ինչ-որ մեկին շրջանցել պատժամիջոցները, մենք դա չենք անում: Այն աճում է մեր տնտեսական ցուցանիշների շնորհիվ»,- հայտարարել է Ալիեւը: Tweet Դիտում՝ 2343