Հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի

25.12.2025 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#դրոշմավորվան ծածկագիր #ՊԵԿ
2026թ․ հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կկազմի 2,5 դրամ (առանց ԱԱՀ)` ներկայիս 3,5 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ որոշմամբ առաջարկվող գինը նախատեսվում է կիրառել առաջիկա 3 տարվա ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն՝ 2,5 դրամ արժեքը։

Միաժամանակ դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի համար գինը կսահմանվի 0,01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը յուրաքանչյուր հարկ վճարողի համար կորոշվի առանձին՝ 2025 թվականի ընթացքում վերջիններիս կողմից ձեռք բերած դրոշմավորման ծածկագրերի քանակը բաժանելով 2,5-ի։ Այսինքն, եթե տնտեսվարողը 2025 թվականի ընթացքում 3,5 դրամով ձեռք է բերել, օրինակ, 1000 հատ դրոշմավորման ծածկագիր, ապա այդ թիվը բաժանվում է 2,5-ի եւ ստացված 400 թվաքանակով ծածկագիրը տվյալ տնտեսվարողը 2026թ․ հունվարի 1-ից կկարողանա ձեռք բերել 0,01 դրամով։
Դիտում՝ 366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW