Ամիօ բանկը Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկերն էր

25.12.2025 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Staff.am Gala 2025
Օրեր առաջ տեղի է ունեցել Staff.am Gala 2025-ը, որի գլխավոր գործընկերն էր Ամիօ բանկը։ Միջոցառումը մեկնարկել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով, որին հաջորդել է միջոցառման բովանդակային հատվածը։

«Վերջին երկու տարիները Ամիօ բանկում եղել են իրական տրանսֆորմացիայի շրջան․ փոխվել են ոչ միայն կառուցվածքները, գործընթացներն ու գործիքները, այլեւ՝ մտածողությունը, արագությունը եւ համագործակցության մշակույթը։ Բանկը միաժամանակ անցել է ռեբրենդինգի, թվայնացման, ճկուն մոտեցումների ներդրման եւ ղեկավարական նոր դերերի ձեւավորման ճանապարհով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Միջոցառման ընթացքում Ամիօ բանկի Մարդկային ռեսուրսների եւ մշակույթի ղեկավար Հռիփսիմե Գլիչյանը խոսել է բանկին միանալու որոշման, ինչպես նաեւ թիմի ձեւավորման ու զարգացման իր մոտեցումների մասին՝ ընդգծելով, որ կարեւոր է ձեւավորել ոչ միայն ուժեղ մասնագիտական թիմ, այլեւ՝ ընդհանուր արժեքների շուրջ համախմբված միջավայր․ 

«Հավաքվում էր թիմ, որը ոչ միայն գիտելիք ու փորձ ուներ, այլեւ կիսում էր բանկի մշակույթի եւ արժեհամակարգի վերաբերյալ տեսլականը։ Յուրաքանչյուր նոր թիմակցի միանալը բազմապատկում էր հետաքրքրությունը բանկի հանդեպ․ ես նրանց անվանում եմ քայլող Employer Branding»։

Նա ընդգծել է, որ տրանսֆորմացիան չի սկսվում ռազմավարական փաստաթղթից կամ նոր կառուցվածքից․ այն սկսվում է մարդկանցից եւ այն միջավայրից, որտեղ նրանք աշխատում են։ HR-ի տրանսֆորմացիան եւս ինքնանպատակ չէ․ այն արժեք ունի միայն այն դեպքում, երբ դառնում է բիզնեսի, մշակույթի եւ ամբողջ կազմակերպության փոփոխության հենասյունը։

«Ուժեղ թիմը չի ձեւավորվում միայն հմտություններով կամ փորձով։ Այն ձեւավորվում է համընդհանուր տեսլականով, համարձակությամբ եւ վստահությամբ։ Երբ մարդիկ միանում են ոչ թե պատրաստ համակարգի, այլ գաղափարի կառուցմանը, նրանք դառնում են ոչ թե աշխատակիցներ, այլ համահեղինակներ։ Այդ պահին թիմը սկսում է փոխել ոչ միայն ֆունկցիաները, այլ նաեւ մտածողությունը։

Բայց նույնիսկ ամենաուժեղ անհատները չեն ստեղծում արդյունք, եթե միջավայրը ճիշտ չէ։ Միջավայրը որոշում է՝ մարդը կփակվի՞, թե՞ կբացվի, կպաշտպանվի՞, թե՞ կստեղծի։ Հստակ կանոններով, փոխադարձ հարգանքով, վստահությամբ, ազատ հարաբերություններով է ստեղծվում այն տարածքը, որտեղ բազմազանությունն ուժ է դառնում, ոչ թե բախում։

Ամիօի փորձը ցույց է տալիս, որ իրական տրանսֆորմացիան չափվում է ոչ միայն թվերով, այլ նաեւ այն հարցով, թե քանի մարդ է փոխվել այդ ճանապարհին։ Իսկ երբ փոխվում են մարդիկ, փոխվում է կազմակերպությունը։ Եվ երբ փոխվում է կազմակերպությունը, ազդեցությունը դուրս է գալիս նրա սահմաններից»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ամփոփելով խոսքը՝ Հռիփսիմե Գլիչյանը ընդգծել է, որ Ամիօ բանկում ընթացող փոփոխությունները չեն սահմանափակվում միայն կազմակերպության ներսում․

«Մենք հավատում ենք, որ Ամիօի տրանսֆորմացիան միայն Ամիօ բանկով չի սահմանափակվում․ մենք այն տանում ենք մեր տներ, այլ կազմակերպություններ, հասարակություն, ի վերջո՝ երկիր»։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW