Գործարկվել է Borninarmenia.am հայկական ապրանքանիշերի առցանց խանութը

22.12.2025 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Borninarmenia.am #առցանց խանութ #Արմեն Արեւյան
Գործարկվել է իր տեսակի մեջ եզակի www.borninarmenia.am եռալեզու պորտալը, որը համախմբում է չորս հայտնի հայկական խնամքի միջոցների եւ շարֆերի ապրանքանիշեր՝ NUARD, MIHR, ANAHIT nature եւ ETIUNI։

Կայքը ներկայացնում է յուրաքանչյուր ապրանքանիշի ամբողջական տեսականին, նկարագրությունը, ինչպես նաեւ առանձին բլոգեր՝ ապրանքանիշերի եւ ապրանքատեսականու մասին։ Օգտատերերը կարող են գտնել խնամքի միջոցների օգտագործման խորհուրդներ, նոր հավաքածուների մասին թարմացումներ եւ գաղափարներ իրենց առօրյա խնամքի համար։

Պորտալը ապահովում է հարմար եւ ինտուիտիվ առցանց գնումների հնարավորություն. հաճախորդները կարող են մեկ հարթակում հեշտությամբ ձեռք բերել Հայաստանի ամենահայտնի եւ պահանջված խնամքի միջոցները, մետաքսե եւ քաշմիրե շարֆերը, մոմերը եւ աքսեսուարները։ Առկա են նաեւ հարմար վճարման եւ արագ առաքման տարբերակներ, ինչը գնումների գործընթացը դարձնում է արագ ու հարմար։

«Այս պորտալն առանձնահատուկ է ոչ միայն այն պատճառով, որ ներկայացնում է բացառապես հայկական արտադրանք, այլեւ այն պատճառով, որ ունի պարզ, գրավիչ եւ ինտուիտիվ մենյու, որը հեշտացնում է հաճախորդների համար ապրանքների ընտրությունն ու գնումների գործընթացը: Մեր նպատակն է բարձրորակ հայկական արտադրանքը հասանելի դարձնել բոլորի համար թե Հայաստանում, թե արտերկրում, ինչպես նաեւ նպաստել հայկական բրենդների ճանաչմանը միջազգային շուկայում:

Այս հարթակը կդառնա անկասկած լավագույն միջոցը, որպեսզի հայկական արտադրանքը ճանաչվի ավելի լայն շրջանակներում եւ հասանելի լինի թե տեղական, թե միջազգային գնորդների համար»,- նշել է Borninarmenia.am պորտալի եւ NUARD, MIHR, ANAHIT nature եւ ETIUNI ապրանքանիշերի համահիմնադիր Արմեն Արեւյանը:

Պորտալում առկա ապրանքանիշերի առանձնահատկությունները.

NUARD՝ բնական եւ արդյունավետ խնամքի միջոցներ՝ ամենօրյա օգտագործման համար, ինչպես նաեւ մետաքսե եւ քաշմիրե շարֆեր, բնական մոմեր ու աքսեսուարներ։

MIHR՝ ժամանակակից եւ էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծված տղամարդկանց համար:

ANAHIT nature՝ բուսական բաղադրիչներով խնամքի միջոցներ, մետաքսե շարֆեր:

ETIUNI՝ մաշկի խնամքի նոր մոտեցում՝ 40+ տարիքի կանանց համար` հաշվի առնելով ժամանակակից պահանջները եւ տեխնոլոգիաները։
Դիտում՝ 2041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW