Ինեկոբանկը մեկնարկում է ամանորյա հատուկ առաջարկ՝ տոնական գնումները դարձնելով ավելի շահավետ եւ հաճելի։ Մինչեւ դեկտեմբերի 31-ը Ինեկոբանկի Mastercard քարտերով Դալմա Գարդեն Մոլի ավելի քան 120 խանութներում իրականացրած գնումների համար հաճախորդները կստանան 20% քեշբեք՝ մինչեւ 20,000 դրամի չափով։Ամանորյա առաջարկը նախատեսված է ինչպես Ինեկոբանկի գործող, այնպես էլ նոր քարտապանների համար։ Բոլոր նրանք, ովքեր դեռ չունեն Ինեկոբանկի Mastercard քարտ, կարող են անվճար պատվիրել Mastercard Standard քարտը InecoMobile հավելվածի միջոցով եւ օգտվել այս տոնական հնարավորությունից։Արշավի ամբողջական պայմաններին, մասնակից խանութների ցանկին եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Ինեկոբանկի պաշտոնական կայքէջում։ Tweet Դիտում՝ 1308