Հայէկոնոմբանկն ու Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով համատեղ արշավի արդյունքները, հանդիսավոր միջոցառման շրջանակում հաղթող քարտապանին են հանձնել գլխավոր մրցանակը՝ էլեկտրամոբիլ BYD YUAN UP MY2024, Leading Edition:Մրցույթին մասնակցելու համար Հայէկոնոմբանկն իր VISA քարտապաններին առաջարկել էր սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը կատարել անկանխիկ գնումներ 50,000 դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Յուրաքանչյուր գործարքի արդյունքում գեներացվել էր անհատական կոդ եւ ուղարկվել քարտապաններին։ Հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են դեկտեմբերի 9-ին Հայէկոնոմբանկի Facebook-յան էջի ուղիղ եթերում։ Դեկտեմբերի 17-ին անցկացված միջոցառմանը ներկա էին Visa-ի եւ Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները, գլխավոր եւ խրախուսական նվերների հաղթող քարտապանները, ինչպես նաեւ ակցիայի շրջանակում կամավորական աջակցություն ցուցաբերած ուսանողները: «Հայէկոնոմբանկի եւ Visa-ի համատեղ ակցիայի ընթացքում մենք համատեղ ուժերով փորձել ենք, մի կողմից, ներկայացնել մեր ծառայություններն ու վճարային գործիքները, մյուս կողմից, հաճելի անակնկալներ մատուցել մեր հաճախորդներին: Եվ հաշվի առնելով նշված ժամանակահատվածում գործարքների աննախադեպ մեծ քանակը՝ Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց գլխավոր մրցանակից բացի նաեւ խրախուսական նվերներ հանձնել հաճախորդներին: Մենք շարունակելու ենք աշխատել մեր հաճախորդներին գոհացնելու, մեր պրոդուկտներն ավելի հասանելի եւ հարմար դարձնելու համար», - նշել է Հայէկոնոմբանկի Հաճախորդների ներգրավման եւ պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով Visa-ի գործընկերներին համատեղ ակցիայի եւ աջակցության համար:«Հայէկոնոմբանկն ու Visa-ն ամեն օր աշխատում են, որ ձեր առօրյա գնումները լինեն անվտանգ, հարմար եւ ժամանակակից: Շնորհակալ ենք վստահության համար: Մենք համոզված ենք, որ մեր գործընկերությունը շարունակական կլինի», - ասել է Visa-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Անի Ալեբյանը: «Սա շատ մեծ ակտիվություն առաջացրած առաջխաղացում էր, եւ մեր հաճախորդների ոգեւորությունն անչափ հաճելի է: Մենք շատ բարձր ենք գնահատում Visa-ի աջակցությունը եւ շնորհակալ ենք Visa-ին ցուցաբերած անհատական մոտեցման համար, որը թույլ է տալիս բիզնեսի առաջխաղացման հետաքրքիր եւ յուրօրինակ տարբերակներ մշակել: Հենց դրա արդյունքում էլ այսօր արձանագրում ենք այս հաջողությունը. ունենք քարտային գործարքների թե´ քանակական, եւ թե´ ծավալային էական աճ, ինչպես նաեւ ունենք բազմաթիվ նոր հաճախորդներ: Շնորհակալ ենք Հայէկոնոմբանկի թիմին արդյունավետ եւ միասնական աշխատանքի համար: Մեր հաճախորդների անկեղծ հուզմունքը եւս մեկ անգամ փաստում է Հայէկոնոմբանկի թափանցիկ գործունեության մասին»,- նշել է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:«Մինչեւ հիմա դժվարանում եմ հավատալ, որ հենց ես եմ հաղթել էլեկտրամոբիլը: Աշխատանքային օրվա ավարտին Հայէկոնոմբանկից ստացածս զանգն անսպասելի էր: Օրեր առաջ իմ ծննդյան օրն էր, եւ սա կարծես նվեր լինի տարեդարձիս առթիվ: Անչափ շնորհակալ եմ Հայէկոնոմբանկին այս հաճելի անակնկալի համար»,- ասել է էլեկտրամոբիլը հաղթած քարտապան Մարիամ Բալասանյանը:Ակցիայի ընթացքում առեւտրի կետերում տեղակայված բրենդավորված տաղավարներում կամավորները ներկայացրել էին հաճախորդներին ակցիայի մանրամասները: Միջոցառման շրջանակում նրանք եւս անմասն չեն մնացել՝ արժանանալով հավաստագրերի ակցիայի առաջխաղացման շրջանակում կամավորական աջակցություն ցուցաբերելու համար: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1817