Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին

18.12.2025 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #PCAF
Կոնվերս Բանկը պաշտոնապես միացել է Partnership for Carbon Accounting Financials (PCAF) համաշխարհային նախաձեռնությանը: 

PCAF-ը ֆինանսական հաստատությունների միջեւ համագործակցություն է ամբողջ աշխարհում, որը միավորված հաստատություններին հնարավորություն է տալիս բացահայտել եւ գնահատել վարկավորման եւ ներդրումների հետեւանքով գոյացած ածխաթթու գազի արտանետումների ծավալը: PCAF-ի միջոցով անդամակցող կառույցները հնարավորություն ունեն մշակել եւ ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխան ընթացակարգեր իրենց գործունեության հետեւանքով ածխաթթու գազի ծավալների հաշվարկման եւ հաշվառման համար:

«PCAF-ին անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի Կոնվերս Բանկի համար եւ ընդգծում է բանկի նվիրվածությունը կայուն ֆինանսավորման, առավել բարձր թափանցիկության եւ պատասխանատու բանկային գործունեության սկզբունքներին։ Սա բնապահպանական եւ սոցիալական կառավարման համակարգի (ESMS) եւ ESG լայնածավալ օրակարգի կարեւոր բաղկացուցիչ մասն է, որն աստիճանաբար կկիրառվի Բանկի գործունեության բոլոր փուլերում։

Ընդունելով PCAF-ի միջազգային ճանաչում ունեցող մեթոդաբանությունը՝ Կոնվերս Բանկը նպատակ ունի ուժեղացնելու գործունեության հետեւանքով առաջացող արտանետումները չափելու, կառավարելու եւ հրապարակելու իր կարողությունները՝ նպաստելով Հայաստանի կանաչ անցմանը եւ աջակցելով կլիմայական փոփոխությունների դեմ գլոբալ պայքարին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից է, որն ուղղված է նորարարական եւ պատասխանատու ֆինանսական լուծումների տրամադրմանը։ Բանկն իր գործունեության բոլոր փուլերում ներառում է կայունության, թափանցիկության եւ արդյունավետ կառավարման սկզբունքները՝ համահունչ լինելով միջազգային բնապահպանական ու սոցիալական չափանիշներին եւ նպաստելով Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։

PCAF մասին 

Partnership for Carbon Accounting Financials-ը համաշխարհային մակարդակով գործարկվել է 2019 թվականի սեպտեմբերին։ Այժմ ավելի քան 680 ֆինանսական կազմակերպություն միացել է այս նախաձեռնությանը։ PCAF-ի մասնակիցներն աշխատում են համատեղ՝ զարգացնելու Ֆինանսական արդյունաբերության ջերմոցային գազերի հաշվառման եւ հաշվետվությունների գլոբալ ստանդարտը, որը հնարավորություն է տալիս չափելու եւ հրապարակելու վարկերի ու ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։

Լրացուցիչ տեղեկատվության համար՝ carbonaccountingfinancials.com

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW