Evocabank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի Առեւտրաարդյունաբերական պալատի (CCI France Armenia) հետ՝ Հայաստանում ֆրանսիական տնտեսական գործունեության զարգացումը խթանելու եւ 2 երկրների միջեւ հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով։Համագործակցության արդյունքում Evocabank-ը կտրամադրի արտոնյալ բանկային ծառայություններ այն ֆրանսիական ընկերություններին, որոնք գործում են կամ նախատեսում են գործունեություն ծավալել Հայաստանում։Պալատն իր հերթին կնպաստի Evocabank-ի եւ ֆրանսիական ընկերությունների միջեւ գործարար կապերի ձեւավորմանը, ինչպես նաեւ բանկի ծառայությունների ներկայացմանը Հայաստանից դուրս։«Հայաստանում Ֆրանսիայի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ մեր համագործակցությունը եւս մեկ ռազմավարական քայլ է գործընկերային կապերի ընդլայնման, միջազգային համագործակցության եւ Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կհանգեցնի նոր հաջող նախագծերի իրականացմանը՝ էլ ավելի ամրապնդելով Evocabank-ի դերը հայկական եւ ֆրանսիական բիզնեսների աջակցության գործում: Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանում Ֆրանսիայի Առեւտրաարդյունաբերական պալատի թիմին նրանց վստահության համար եւ համոզված եմ, որ մեր գործընկերությունը երկարաժամկետ եւ արդյունավետ կլինի»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:«Evocabank-ը դարձել է հայաստանյան շուկայի առաջատար բանկային խաղացողներից մեկը: Մենք ընդլայնելու ենք համագործակցությունը բանկի հետ՝ այն էլ ավելի ինտեգրելով ֆրանսիական կորպորատիվ միջավայրում: Համոզված եմ, որ ֆրանսիական ընկերությունների դուստր ձեռնարկությունները եւ ֆրանսիական բրենդների պաշտոնական ներկայացուցիչները կշահեն այս համագործակցությունից, որը կընդլայնի Ֆրանսիայի տնտեսական ներկայությունը եւ ֆրանսիական ապրանքների շրջանակը հայաստանյան շուկայում: Evocabank-ը Ֆրանսիա Հայաստան Առեւտրաարդյունաբերական պալատի նոր կարեւոր գործընկերներից մեկն է, եւ այն կնպաստի ֆրանս-հայկական առեւտրային հարաբերությունների զարգացմանը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանին՝ այս ուղղությամբ նրա ներդրած զգալի ջանքերի համար»,- նշել է CCI France Armenia-ի նախագահ Տիգրան Առաքելյանը:Այս հուշագիրը ստորագրվել է Ժան Մազեջյանի (Amundi-ACBA, տնօրեն), Արամ Խաչատրյանի (Galaxy Group-ի համահիմնադիր), Կարեն Շախմուրադյանի (Renault Armenia-ի համասեփականատեր) եւ Վաչե Արսենի (Yerevan City-ի գործադիր տնօրեն) ներկայությամբ: Tweet Դիտում՝ 485