Idcoin-եր եւ idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

15.12.2025 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idcoin #idplus #Big Christmas Market
Մոտենում են տարվա ամենասպասված օրերը, տոնական տրամադրությունն ամենուր է։ Տարվա այս օրերն էլ ավելի հիշարժան է դարձնում Big Christmas Market with Coca-Cola 2025 ցուցահանդես-տոնավաճառը, որն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 17-ից 21-ը Մերիդիան էքսպո կենտրոնում: 

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս, տոնավաճառին բացառիկ առաջարկներով կներկայանան IDBank-ն ու Իդրամը․ ընկերությունների ներկայացուցիչները կպատմեն գործող հնարավորությունների մասին եւ կպատասխանեն այցելուների հնարավոր հարցերին։ Մասնավորապես, տոնավաճառի օրերին կգործեն idplus-ի նվեր-քարտեր շահելու եւ idcoin-եր ստանալու առաջարկներ։ Տոնավաճառի այցելուներն այս առաջարկներից օգտվելու հնարավորություն կստանան՝ Idram&IDBank հավելվածով կատարելով QR վճարումներ գործընկեր կազմակերպությունների տաղավարներից գնումներ կատարելիս։

Big Christmas Market with Coca-Cola 2025 ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում կգործեն հետեւյալ առաջարկները․

Կուտակեք idcoin-եր.

2025թ․ դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 21-ը կատարեք QR վճարումներ Big Christmas Market-ի վաճառակետերում Idram&IDBank-ով եւ ամեն վճարումից ստացեք մինչեւ 30% ակնթարթային idcoin` հանրագումարային առավելագույնը մինչեւ 10.000 idcoin։ idcoin-երը կարող եք ծախսել նաեւ ցուցահանդեսից հետո ցանկացած վաճառակետում Idram&IDBank-ով QR վճարումներ կատարելիս։

idplus-ի նվեր-քարտ շահելու հնարավորություն.

•    կատարեք միանվագ 10․000 ՀՀ դրամի եւ ավելի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
•    կամ 5․000 ՀՀ դրամի եւ ավելի առնվազն 3 QR վճարում Rocket Line 0%-ով` ըստ սահմանված ժամկետների եւ պայմանների,
•    վճարումները հաստատող էլեկտրոնային անդորրագրերով եկեք մեր տաղավար եւ ստացեք հնարավորություն շահելու 3․000-20․000 ՀՀ դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտ։

Առաջարկները կգործեն Big Christmas Market ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում՝ դեկտեմբերի 17-ից 21-ը ներառյալ։ Առաջարկի շրջանակում idplus-ի նվեր-քարտ կարող եք ստանալ 1 անգամ։ Գովազդային վիճակախաղի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Առաջարկի շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ կստանա մինչեւ 30% ակնթարթային idcoin, բայց ոչ մի պարագայում ոչ ավելի, քան հանրագումարային առավելագույնը 10,000 idcoin (հարկումից հետո)։ 1 idcoin = 1 ՀՀ դրամ։

idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից եւ ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով։ Դուք այն ստանում եք արդեն հարկված։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW