Ակբա բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ, EBRD) հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկում է երիտասարդների կողմից հիմնված բիզնեսների ֆինանսավորման առաջին նպատակային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Ակբա բանկը 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղի երիտասարդ ձեռներեցների կողմից ղեկավարվող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Տեղական արժույթով ֆինանսավորման հնարավորությունը երիտասարդ ձեռներեցներին թույլ կտա խուսափել արտարժույթի տատանման ռիսկերից եւ ներդրումները կատարել ավելի կանխատեսելի միջավայրում։ Բացի ֆինանսավորումից, երիտասարդ ձեռներեցներին կտրամադրվեն նաեւ խորհրդատվական ծառայություններ՝ ուղղված մրցունակության բարձրացմանը, թվային գործիքների կիրառմանը եւ բիզնեսների երկարաժամկետ կայունությանը։Ֆինանսավորման նոր հնարավորությունը նախատեսված է ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում գործող երիտասարդ ձեռներեցների համար։Եվրոպական միությունն այս ծրագրին աջակցում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) միջոցով, որը ստանձնում է ֆինանսական հնարավոր առաջին կորստի ռիսկը։Ակբա բանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը համագործակցում են 2003 թվականից։ՎԶԵԲ-ը Հայաստանում գործում է 1992 թվականից՝ իրականացված 232 ծրագրում ներդնելով շուրջ 2.6 միլիարդ եվրո՝ այդպիսով նպաստելով երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը։Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 443