Հայաստանում Նախագծերի կառավարման մրցանակաբաշխությունը այս տարի կանցկացվի դեկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։«Նախագծերի կառավարման համաժողով եւ մրցանակաբաշխություն 2025»-ը կազմակերպվել է PMI Հայաստանի կողմից։ Միջոցառման հատուկ հյուրն է PMI-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը։Միջոցառման նպատակն է միավորել նախագծերի կառավարման ոլորտի մասնագետներին եւ մրցանակ շնորհել տարվա լավագույն Նախագծի Ղեկավարներից մի քանիսին։4 անվանակարգերն են՝• Տարվա Նախագծի Ղեկավար (Project Manager of the Year)• Նախագծի Ղեկավար՝ նորարարություն (Project Manager for Innovation)• Նախագծի Ղեկավար՝ սոցիալական ազդեցություն (Project Manager for Social Impact)• Նախագծի Ղեկավար՝ կայունություն (Project Manager for Sustainability)Մրցանակաբաշխության ժյուրիի անդամներից է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը։Evocabank-ը հանդիսանում է Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկերը։Նշվում է, որ բանկը մշտապես խթանում է PMI-ի զարգացումը Հայաստանում՝ հովանավորելով նախորդ տարի իրենց կողմից կազմակերպված ոլորտի ամենամեծ կոնֆերանսն ու գրքի շնորհանդեսը։ Եթե ցանկանում եք ներկա գտնվել մրցանակաբաշխությանը եւ ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ, կարող եք ձեռք բերել տոմսերը հետեւյալ հղումով։ Tweet Դիտում՝ 684