Հայէկոնոմբանկը՝ ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» գործընկեր

02.12.2025 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #«ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագիր»
Կարեւորելով փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարելավումը՝ Հայէկոնոմբանկը շարունակական քայլեր է ձեռնարկում տարբեր ծրագրերի շրջանակում ՓՄՁ-ների վարկավորումն ապահովելու համար:

Ինչպես նշել են Հայէկոնոմբանկում, հերթական համագործակցությունն ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ է. «ԻՐԻՍ Աքսելերատոր եւ Շրջանառու ֆոնդ» նախաձեռնության շրջանակում՝ RECONOMY ծրագրի աջակցությամբ իրականացվում է «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագիր» գյուղատնտեսության, գյուղարտադրանքի, տուրիզմի եւ հյուրընկալության ոլորտների ՓՄՁ-ների համար: Նպատակն է ՓՄՁ-ներին առաջարկել ներդրումային միջոցների ներգրավման այլընտրանքային եւ շահավետ տարբերակ։

Հատուկ մշակված ուսումնական ծրագրի, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային փորձագետների ու մենթորների աջակցությամբ մասնակիցները կստանան այն գործիքակազմը, որը ընկերության կարիքներին համապատասխան կօգնի մասնակցին մշակել իր բիզնեսի ընդլայնման, մասշտաբավորման եւ/կամ արտահանման ռազմավարական ծրագիրը եւ դիմել ԻՐԻՍ ԲԻ-ի շրջանառու ֆոնդին։ 

Ծրագրի շրջանակում շրջանառու ֆոնդի միջոցները տրամադրվելու են Հայէկոնոմբանկի միջոցով: Մասնակցելով ծրագրի բոլոր հիմնական փուլերին՝ բանկը գնահատելու է գործող բիզնեսի կենսունակությունը եւ իրականացնելու է վարկունակության գնահատում: 

Մասնակցության համար կարող են դիմել

•    առնվազն 1 տարի գործող գրանցված ՓՄՁ-ներ, 
•    աճի փուլում գտնվող` 1-ից մինչեւ 3 տարի գործող գրանցված ՓՄՁ-ներ,
•    3 եւ ավել տարի գործող հասուն ՓՄՁ-ներ:

Ծրագիրը խրախուսում է հայտադիմումներ այն ՓՄՁ-ներից, որոնք հիմնադրվել են, ղեկավարվում են կամ որոշում կայացնող պաշտոններում ներգրավված են կանայք, երիտասարդներ, ինչպես նաեւ տեղահանված անձինք, խոցելի կամ մեկուսացված համայնքների ներկայացուցիչներ՝ սահմանամերձ բնակավայրերից։ Նախնական ընտրության փուլում առավելությունը կտրվի նշված թիրախային խմբերին:

Նոյեմբերի 28-ին կայացած առցանց տեղեկատվական հանդիպման ընթացքում ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի ներգրավման փորձագետ Նատալի Նասիբյանը նշել է, որ ներդրումային փիչինգն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում, ինչը շատ լավ փորձառության հնարավորություն է մասնակից ձեռներեցների համար: 

Անդրադառնալով Հայէկոնոմբանկի հետ համագործակցությանը՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանն ընդգծել է. «Ֆինանսական գործընկերոջ ընտրության հարցում մեզ համար առաջնային խնդիր էր ձեռներեցների համար լավագույն պայմաններ ապահովելը, եւ երկարատեւ բանակցություններից հետո մեր ընտրությունը կանգ առավ Հայէկոնոմբանկի վրա, որը ոչ միայն առաջարկեց ամենացածր տոկոսադրույքը, այլ նաեւ ձեռներեցների հետ ճկուն աշխատելու պատրաստակամություն հայտնեց»:

Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը, մեծապես կարեւորելով ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ ավելի քան 4 տարի շարունակվող համագործակցությունը, նշել է. «Մեր որդեգրած առաքելությունն է ոչ միայն մատուցել ֆինանսական ծառայություններ, այլ նաեւ տրամադրել խորհրդատվության, աջակցել մենթորությամբ, նպաստել ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարելավմանը: Հենց այդ պատճառով ի տարբերություն այլ նմանատիպ ծրագրերի՝ այս անգամ մենք որոշում ենք կայացրել ներգրավված լինել ծրագրի բոլոր փուլերում, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի ճիշտ ուղղորդել մասնակիցներին, օգնել կատարել անհրաժեշտ շտկումներ եւ ստանալ շուկայում այս պահին հնարավոր լավագույն դրամային վարկը»: 

Ծրագրին մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են 2025 թ. նոյեմբերի 11-ից մինչեւ 2026 թ. հունվարի 12-ը։ Առցանց եւ անցանց 9 հիմնական մոդուլներից բաղկացած դասընթացը մեկնարկելու է 2026 թվականի հունվարի 19-ին եւ տեւելու է մինչեւ ապրիլի 30-ը: 

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW