Ֆասթ Բանկի ներկայացուցիչներն օրերս մասնակցել են Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառմանը։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի շրջանակում Ֆասթ Բանկը պարգեւատրվել է թատրոնի շենքին նոր շունչ հաղորդելու համար։ «Թատրոնն սկսվում է ոչ թե ներկայացումից, այլ՝ մուտքից, եւ այստեղ ամեն ինչ պետք է լինի գեղագիտական առումով լուծված։ Այս տեսանկյունից Ֆասթ Բանկի կատարած աշխատանքն ընտիր է։ Գիտեմ, որ բանկն աջակցում է ոչ միայն մեր թատրոնին, եւ դա շատ գովելի է։ Դա նշանակում է, որ բանկի ղեկավարները ճիշտ են գնահատում արվեստի դերը, իսկ մենք՝ այդ համագործակցությունը», - նշել է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։Բանկից հիշեցնում են, որ իրենց հովանավորությամբ հիմնովին վերանորոգվել են թատրոնի ենթակառուցվածքները։«Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն՝ Ֆասթ Բանկը մշտապես աջակցում է մշակութային կենտրոններին, եւ ուրախ ենք, որ այս անգամ եւս կարողացանք նպաստել թատրոնի արդիականացմանը՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ փոքրիկ հանդիսատեսի եւ նրանց ուղեկցողների համար»,- ասել է Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանը:Նշվում է, որ Ֆասթ Բանկը մշտապես դիտարկում եւ աջակցում է մշակութային վայրերի խնդիրների լուծմանը։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 944