Պետական եկամուտների կոմիտեն եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Մեղրիի մաքսային կետի եւ Մաքսային լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի շրջանակում հրավիրում են աշխատանքի փորձառու մասնագետների։ Պետական եկամուտների կոմիտեում ծրագրերի իրականացման խումբ ձեւավորելու համար պահանջվում են․• Ծրագրի ղեկավար, ով կապահովի ծրագրերի՝ Երեւանի եւ Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնների, Մեղրիի նոր մաքսակետի շինարարության արդյունավետ իրականացումը։• Գնումների մասնագետ, ով կմասնակցի ծրագրերի մրցութային գործընթացի արդյունավետ իրականացմանը։• Տեխնիկական մասնագետ (շինարար-ինժեներ), ով կմասնակցի ծրագրերի իրականացման արդյունավետ կազմակերպմանը։ • Շրջակա միջավայրի եւ սոցիալական հարցերի մասնագետ, ով կմիանա Ծրագրի իրականացման խմբին (PIU)՝ աջակցելու LEED սերտիֆիկացված մաքսային եւ լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրի իրականացմանը։Տեւողությունը՝ լրիվ դրույքով, 12 ամիս (հնարավոր է եւս 1 տարի երկարաձգմամբ)։Աշխատանքների նկարագրություններին եւ դիմումների ներկայացման պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում։Դիմումները ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ piu_src@src.am էլ․ փոստին։Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի դեկտեմբերի 10-ը, ժամը 16:00-ն (Երեւանի ժամանակով)։Հարցերի դեպքում դրանք կարող եք ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ piu_src@src.am էլ․ փոստի հասցեին։ Tweet Դիտում՝ 1202